Տոկիոյի 32-րդ օլիմպիական խաղերի հետաձգման պատճառով Միջազգային օլիմպիական կոմիտեն միլիոնավոր դոլարների կորուստ է ունենում:
Այս մասին խոսել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Վերջինիս խոսքով` ՄՕԿ-ը պարտավոր է իր վրա վերցնել ՕԽ-ի հետ կապված ծախսերը, որոնք հասնում են մի քանի միլիոնի:
Մարտի 24-ին հայտնի դարձավ, որ Տոկիոյի 32-րդ ամառային օլիմպիական խաղերը հետաձգվել են: ՄՕԿի նախագահ Թոմաս Բախը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հեռախոսազրույց են ունեցել, և վարչապետի առաջարկից հետո Բախն իր համաձայնությունն է տվել խաղերը մեկ տարով հետաձգելուն: Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը` Տոկիո-2020: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: