Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Բակո Սահակյանն անդրադարձել է իր պաշտոնավորման ընթացքում Արցախում զարգացման մի շարք ցուցանիշների

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 30-ին Ազգային ժողովի նիստում հանդես է եկել ԱՀ նախագահի 2019 թվականի ծրագրի կատարման ընթացքի ու արդյունքների եւ 2020 թվականի հունվարից մինչեւ ԱՀ Նախագահի լիազորությունների ավարտը ծրագրի կատարման վերաբերյալ հաղորդմամբ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Բակո Սահակյանը ներկայացրել է իրականացված աշխատանքներն` ըստ առանձին ուղղությունների, եւ նշել, որ 2019 թվականին հանրապետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվել է մեծածավալ աշխատանք, արձանագրվել են դրական ցուցանիշներ եւ ապահովվել է կայուն առաջընթաց, որի կարեւորագույն ցուցանիշներից է 10,3 տոկոս տնտեսական աճը:

Զեկույցի եզրափակիչ մասում Նախագահ Սահակյանն անդրադարձել է իր պաշտոնավարման ընթացքում Արցախի Հանրապետության զարգացման մի շարք հիմնական ցուցանիշների:

«Իսկ հիմա անցնեմ 13 տարվա մեր համատեղ աշխատանքի արդյունքները բնորոշող որոշ թվերի եւ ցուցանիշների, ինչի մասին ավելորդ չեմ համարում խոսել այս ամբիոնից:

Իրականացվել է բավականին մեծ աշխատանք, կյանքի են կոչվել ռազմավարական նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր: Մեր երկիրն անցել է լուրջ դժվարությունների միջով եւ պատվով հաղթահարել է դրանք:

Ինչպես գիտեք, երկրի սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ամենակարեւոր ցուցանիշը համախառն ներքին արդյունքն է: 2007 թվականին այն կազմել է  մոտ 70,8 միլիարդ դրամ, իսկ 2019-ին գերազանցել է 342 միլիարդ դրամը:

Եթե 2007 թվականին մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը կազմում էր 1490 ԱՄՆ դոլար, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 4 հազար 803 դոլար:

2007 թվականի պետբյուջեի ծավալը կազմում էր 30,8 միլիարդ դրամ: 2020-ին, ինչպես գիտեք, այն կազմեց մոտ 121 միլիարդ դրամ:

Այսպիսինն են 2007 եւ 2019 թվականներին որոշ ոլորտներում արձանագրված ցուցանիշները՝

-արդյունաբերական արտադրանքի ծավալը 22 միլիարդից հասել է 164,5 միլիարդ դրամի,

-գյուղատնտեսության համախառն արտադրանքը 23,8 միլիարդից հասել է  գրեթե 70,6 միլիարդ դրամի,

-շինարարության ծավալը 20,8 միլիարդից հասել է 64,6 միլիարդ դրամի,

-արտաքին առեւտրաշրջանառության ծավալը 277,4 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է ավելի քան 656 միլիոն դոլարին համարժեք դրամի:

Եթե 2007 թվականին մեր երկրում արտադրվում էր  90,4 միլիոն կիլովատտ/ժամ  էլեկտրաէներգիա, ապա 2019 թվականին Արցախի Հանրապետությունից գրեթե այդ չափով էլեկտրաէներգիա միայն արտահանվել է՝ 85,7 միլիոն կիլովատտ/ժամ,   իսկ արտադրված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալը կազմել է 479,3 միլիոն կիլովատտ/ժամ:

Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված պետական ծրագրերի  իրականացման արդյունքում այս տարիների ընթացքում Արցախի Հանրապետության բնակչությունն ավելացել է ավելի քան 10 հազար մարդով:

Մեր երկրում կառուցվել են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Ավարտին է հասցվել Հյուսիս-Հարավ մայրուղին, կառուցվել է Մարտակերտ-Վարդենիս ավտոմայրուղին, շահագործման են հանձնվել եւ վերանորոգվել բազմաթիվ այլ ճանապարհներ:

Մայրաքաղաք Ստեփանակերտը եւ հանրապետության տասնյակ բնակավայրեր ապահովվել են  շուրջօրյա ջրամատակարարմամբ: Փաստ է, որ կերպարանափոխվել են Ստեփանակերտը եւ Շուշին, տարբեր գյուղեր ու քաղաքներ:

Նպատակասլաց աշխատանքներ են իրականացվել արտաքին քաղաքական ոլորտում, մեր երկիրը աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այսպես՝ 2012 թվականին մեկնարկեց եւ այսօր ընթացքի մեջ է տարբեր երկրների վարչական միավորների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը, ակտիվորեն ընթանում է երկկողմ հարաբերությունների զարգացումը:

Շոշափելի արդյունքներ են գրանցել մեր մարզիկները, ովքեր վերջին ժամանակահատվածում գրեթե ամեն տարի տարբեր միջազգային մրցույթներում դարձել են հաղթող կամ մրցանակակիր: Լուրջ արդյունքներ ունենք նաեւ մշակույթի ոլորտում:

Այս տարիների ամենամեծ մարտահրավերը եղել է Ապրիլյան պատերազմը: Պաշտպանության բանակը, մեր ժողովուրդը մայր Հայաստանի եւ Սփյուռքի հետ միասին չեզոքացրին հակառակորդի հանցավոր ծրագրերը, պաշտպանեցին մեր երկրի անկախությունը, անվտանգությունը եւ արժանապատվությունը:

Խոսելով այս ամենի մասին՝ կուզենայի նշել, որ ես հեռու եմ այն մտքից, թե մեզ հաջողվել է լուծել բոլոր խնդիրները, որոնք եղել են մեր պատասխանատվության շրջանակում: Դեռեւս անելիքները շատ են:

Աշխարհը դինամիկ կերպով փոփոխվում է, առաջ են գալիս նոր մարտահրավերներ: Խնդիրները, որոնք կանգնած են մեր առջեւ, ոչ պակաս կարեւոր են ու պատասխանատու, եւ դրանց լուծման համար կպահանջվի առավելագույն ջանքերի գործադրում, մեր ողջ ժողովրդի ներուժի համախմբում: Միայն միասին կարող ենք հաղթահարել դժվարությունները», – ընդգծել է Նախագահը:

Բակո Սահակյանը վստահություն է հայտնել, որ հանրապետության  նոր իշխանությունները, հենվելով այս տարիների ընթացքում արձանագրված ձեռքբերումների վրա, կշարունակեն, որոշ դեպքերում էլ` կբազմապատկեն դրանք եւ արդյունավետորեն կլուծեն բոլոր խնդիրները՝ ուղղված մեր երկրի սոցիալ-տնտեսական իրավիճակի դինամիկ բարելավմանը, ժողովրդի բարեկեցության մակարդակի շարունակական բարձրացմանը, մեր քաղաքացիների հուսալի անվտանգության ապահովմանը, եւ բոլորին մաղթել խաղաղություն, քաջառողջություն, հաջողություններ եւ արդյունավետ աշխատանք՝ ի փառս մեր հայրենիքի ու ժողովրդի:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում