Thursday, 25 04 2024
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից
Օմսկի ձեռնարկություններից մեկում այրվել է նավթամթերքով լի երեք ցիստեռն
Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը վիրաբուժական միջոցներով ջնջել այլևս հնարավոր չէ

Ուշագրավ հանդիպում՝ Արցախում. Սամվել Բաբայանն ու Արայիկ Հարությունյանը կմիավորվե՞ն

Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ: Ֆեյսբուքյան իր էջում Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ կառուցողական քննարկում են ծավալել քաղաքական հնարավոր համագործակցության և այդ համատեքստում իրենց  ծրագրային հիմնադրույթների համադրելիության շուրջ. «Արցախի խաղաղ և կայուն զարգացման գործում երկուստեք կարևորել ենք ներքին միասնականությունն ու առկա մարտահրավերներին համընդհանուր ջանքերով դիմագրավումը։ Պայմանավորվածություն ենք ձեռք բերել առաջիկայում շարունակել խորհրդակցությունները»:

Թեպետ սա Արայիկ Հարությունյանի նախաձեռնած հանդիպումների մեջ հերթականն է, բայց ուշագրավ  է այն իմաստով, որ Բաբայանը նախընտրական առաջին փուլում  աջակցում էր Արայիկ Հարությունյանի հիմնական մրցակցին՝ Մասիս Մայիլյանին։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում Սամվել Բաբայանի ղեկավարած «Միասնական հայրենիք» կուսակցությունը խորհրդարանի թվով երկրորդ ուժն է, և հետաքրքիր է՝ համագործակցության ի՞նչ հեռանկարներ կան։

Արայիկ Հարությունյանի աջակիցներից իրավապաշտպան Կարեն Օհանջանյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ այս հանդիպման մեջ արտառոց ոչինչ չի տեսնում. «Երկրի ընտրված ղեկավարը պետք է հանդիպի բոլոր այն կազմակերպությունների ղեկավարների հետ, որոնք ներկայացված են քաղաքական հարթակում, և հատկապես խորհրդարան անցած երկրորդ ուժի ղեկավարի հետ։ Ես հակված եմ ենթադրելու, որ հազիվ թե պայմանավորվածություն  ձեռք բերված լինի երկու քաղաքական ուժերի՝ «Ազատ hայրենիք» և «Միասնական հայրենիք» կուսակցությունների միասնական գործողությունների մասին։ Այս երկու ուժերը չափազանց տարբեր օրակարգ ունեն»։

Օհանջանյանը միևնույն ժամանակ նշեց, որ ընդհանուր առմամբ դրական վերաբերմունք ունի նման հանդիպումների և կոնսուլտացիաների շուրջ. «Բայց անձամբ ես ավելի զուսպ կլինեի այն ուժերին հանդիպելու հարցում, որոնք ոչ վաղ անցյալում ձգտում էին խարխլել պետականության հիմքերը։ Բացի այդ՝ ես կցանկանայի, որ մեր հասարակությունն ավելի իրազեկ լիներ՝ բոլոր հնարավոր ասեկոսեները բացառելու համար»։

Սամվել Բաբայանի աջակիցներից «Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ հանդիպման մասին լրատվամիջոցներից է իմացել և դրական կարծիք ունի. «Մեր  նպատակն Արցախում պաշտպանության, տնտեսության և մնացած բոլոր բնագավառների զարգացումն է։ Դրա համար անհրաժեշտ աշխատանք է տարվում՝  ի նպաստ Արցախի։ Երկու քաղաքական գործիչների ուղղվածությունն  էլ նույնն է, երկուսն էլ ընդունում են «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսը։ Ուստի կարծում եմ՝ ջանքերի համատեղումը տնտեսության, բանակի, Հայաստան-Արցախ կապի կոնտեքստում շատ դրական կլինի՝  ի շահ և ի նպաստ Հայաստանի ու Արցախի»։

Ռազմիկ Պետրոսյանը նաև հույս հայտնեց, որ բոլոր առողջ ուժերը ուրախ կլինեն միավորման համար. «Կարծես թե նախկինում մեր դեմ պայքարողներն այժմ ոչ թե խանդի զգացողություն ունեն, այլ ոգևորված են, դրական տրամադրվածություն ունեն»։

Դիտարկմանը, թե փաստորեն չի բացառվում միավորումը, Ռազմիկ Պետրոսյանն ասաց. «Կարծում եմ՝ կլինի համագործակցություն, ծրագրերի համատեղում։ Եթե նախկինում կային ծրագրային մոտեցումների տարբերություններ, նման հանդիպումներ ընթացքում կլինեն ընդհանրացումներ, ու համատեղ ծրագրերը կյանքի կկոչվեն»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում