Friday, 29 03 2024
ԱԹՍ-ն հարվածել է Բելգորոդի բազմաբնակարան շենքերից մեկին․ կա զոհ
19:10
Տեղի է ունեցել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանազատման հանձնաժողովների հերթական հանդիպումը
Արևմտյան աջակցությունը իշխանությունները կկարողանա՞ն շոշափելի արդյունք դարձնել, թե՞ կփոշիացնեն
ՊԵԿ-ը բացահայտել է կառուցապատման ոլորտում առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
102-րդ ռազմաբազան ՀՀ սուվերենության միակ իրական երաշխավորն է. ՌԴ ԱԳՆ
Գազա օգնություն ուղարկելով՝ Հայաստանն ուղերձ է հղում աշխարհին
Մահացել է «Կրոկուս»-ում ահաբեկչության տուժածներին օգնություն ցուցաբերած հայ երիտասարդը՝ 35-ամյա Կարենը
Ուղիղ. հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Անկախության հռչակագիրը անփոփոխ է, չունի դադարեցման իրավաբանական հնարավորություն. «Գերագույն խորհուրդ» ակումբ
Տաջիկստանը ձերբակալել է 9 հոգու՝ «Կրոկուս սիթի հոլ»-ում տեղի ունեցած ահաբեկչության հետ առնչության համար. Reuters
Ֆանտաստիկ թիվ է․ տարեկան 1մլրդ․ դոլար տրամադրելով՝ ԱՄՆ-ն Հայաստանից ակնկալիքներ պետք է ունենա
ՄԱԿ-ի դատարանն Իսրայելին կարգադրել է թույլ տալ հումանիտար օգնության մուտքը Գազայի հատված
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան

Ադրբեջանական ականների տողատակը. ինչի վրա պետք է կենտրոնանա Հայաստանը

Արցախի պաշտպանության նախարարությունը հայտնել է ադրբեջանական կողմից հայկական դիրքերի ուղղությամբ ականանետային հարվածի մասին՝ նշելով, որ ադրբեջանցիները 2019 թվականի հունիսից հետո առաջին անգամ են կիրառել ականանետ: Դա տեղի է ունենում Հայաստանում ներքաղաքական դաշտում բավականին թեժ իրողությունների ֆոնին, երբ մի քանի վեկտորով ծավալվում է դիմակայության աշխույժ ալիք նոր իշխանության և նախկին իշխող համակարգի միջև: Արդյոք ադրբեջանցիները փորձում են օգտվե՞լ հայաստանյան այդ իրավիճակից՝ լարելով իրադրությունը սահմանին:

Իհարկե, Բաքուն ունի իր ներքին խնդիրները, ու թեև այնտեղ ժողովրդավարական հասարակարգի բացակայության պայմաններում այդ խնդիրները չունեն առերևույթ արտահայտվածության էական պատկեր, այդուհանդերձ դա չի նշանակում, որ դրանք ավելի քիչ են, և Ալիևի համար դրությունն ավելի բարվոք է, քան, օրինակ, Նիկոլ Փաշինյանի պարագայում: Իրականում պատկերը թերևս լիովին հակառակն է՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի իշխանությունը չունի այն, ինչ ունի Հայաստանի կառավարությունը՝ հանրային լեգիտիմություն ու աջակցություն, անգամ, վարկանիշի հնարավոր նվազման պայմաններում: Ըստ այդմ՝ Ադրբեջանն իհարկե կարող է իր ներքին խնդիրները պարպելու համար մտածել Արցախի կամ Հայաստանի ուղղությամբ կրակելու մասին: Սակայն այստեղ, իհարկե, ադրբեջանական ռեսուրսը խիստ սահմանափակ է, եթե չունենա արտաքին լեգիտիմություն ու աջակցություն որևէ ուժային կենտրոնում:

Եվ այստեղ պետք է ուշադրության արժանացնել այն հանգամանքը, որ թե՛ Հայաստանում ներքին զարգացումների թեժացումը, թե՛ ադրբեջանական ականանետային կրակը հաջորդում են ՌԴ արտգործնախարար Լավրովի՝ արդեն հայտնի հայտարարությանը: Ըստ այդմ՝ առնվազն դիտարկման է արժանի, թե արդյոք Ռուսաստանը չի՞ կարող խրախուսել Բաքվին որոշակի հանդուգն սադրանքների, իհարկե դրանց կառավարելիության նպատակադրումով՝ փորձելով ճնշում բանեցնել Երևանի վրա նաև սահմանից: Համենայնդեպս, Լավրովի հայտարարությունը ակնառու կերպով դարձավ Հայաստանի ներսում իշխանության դեմ քաղաքական կամ պսևդոքաղաքական գրոհի աշխուժացման կամա թե ակամա մեկնարկ: Եվ եթե այստեղ իսկապես կա Երևանի հանդեպ ճնշումն ուժեղացնելու հարց, ապա բացառելի չէ, որ Մոսկվան փորձի այդ հարցում պայմանավորվել նաև Բաքվի հետ:

Մյուս կողմից, սակայն, դա Հայաստանի հանդեպ «փորձված» շանտաժ է, և մեծ հաշվով աներևակայելի է թվում, թե հատկապես լեգիտիմ կառավարության հանդեպ ինչպես է հնարավոր այդօրինակ «ավանդական» շանտաժով հասնել որևէ արդյունքի, երբ այդ շանտաժը արդեն չէր աշխատում անգամ նախկին ոչ լեգիտիմ քաղաքական ղեկավարության դեմ: Ի վերջո, որևէ մասշտաբային ռազմական գործողություն Կովկասում աղետալի է լինելու ոչ միայն դրա անմիջական մասնակիցների համար, այլ նաև հենց Մոսկվայի: Կրեմլում հազիվ թե չեն գիտակցում այդ հանգամանքը:

Ըստ այդմ՝ ռազմական լարման միջոցով որևէ հարց լուծելու փորձը կարող է ավարտվել նրանով, որ կլուծվի Կովկասից Ռուսաստանի հեռանալու հարցը: Հայաստանին, իհարկե, դա մեծ հաշվով պետք չէ, գոնե առայժմ, պետք է, որպեսզի Ռուսաստանը Կովկասում մնա հայկական անվտանգության տրամաբանությանը համարժեք վարքագծով: Իսկ ահա այն, որ այդ հեռանկարին սրտատրոփ սպասում են Թուրքիան ու Ադրբեջանը՝ կասկածից վեր է: Չնայած այդ հանգամանքը նկատի ունենալով՝ պետք չէ բացառել, որ Մոսկվան կարող է փորձել այդօրինակ հեռանկարի գեներացիայով Կովկասում իր ներկայության հանգամանքը թանկ վաճառել Արևմուտքին:

Իրավիճակը իսկապես բավականին բարդ ու բազմաշերտ է, և Հայաստանի քաղաքական ղեկավարությանն ու հանրությանը պետք է կենտրոնանալ այդ մասշտաբի, ոչ թե տարաբնույթ ներքին «ռազբորկաների» վրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում