Ֆուտբոլի Ազգերի լիգայի որակավորման փուլի խաղերը կարող են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին չմեկնարկել:
Այս մասին գրում է The Independent-ը: Որակավորման փուլի խաղերը կարող են հետաձգվել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Միջազգային կառույցները քննարկում են հետաձգելուց հետո խաղերն անցկացնելու երկու տարբերակ: Առաջին դեպքում խաղերը կարող են անցկացվել նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, և ամեն երկրում հնարավոր է կայանա մինչև 6 հանդիպում: Երկրորդ տարբերակով քննարկվում է նոյեմբեր ամսին, բացի հիմնական խաղերի օրերից, ևս մի քանի «բաց» օրեր ունենալ:
Դեռևս մարտի 3-ին Նիդերլանդների Ամստերդամ քաղաքում կայացել էր Ազգերի լիգայի 2020/21 մրցաշրջանի խմբային փուլի վիճակահանությունը: Հայաստանի ընտրանին ընդգրկվել էր C ենթախմբի երկրորդ խմբում և կմրցի Վրաստանի, Հյուսիսային Մակեդոնիայի և Էստոնիայի թիմերի հետ: