Թուրքիան կշարունակի հեռավար ուսուցումտ միլիոնավոր հիմնական, միջին և ավագ դպրոցի աշակերտների համար մինչև մայիսի 31-ը, որպես կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շարունակական ջանքերի մաս:
Այս մասին հայտարարել է կրթության նախարար Զիա Սելչուկը։
«Գիտության խորհրդի առաջարկությունների համաձայն, կառավարության նիստում մենք որոշեցինք շարունակել հեռավար ուսուցման ծրագիրը մինչև մայիսի 31-ը»,- ապրիլի 29-ին Անկարայում լրագրողներին հայտնել է Սելչուկը: