Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

30 ամերիկացի սենատորի նախաձեռնությունը կարևոր է, բայց Արցախն ԱՄՆ-ի համար առաջնահերթություն լինել չի կարող

Ավելի քան 30 ամերիկացի սենատոր միացել է Ներկայացուցիչների պալատի 75 անդամի՝ 2021 թվականին Արցախի ֆինանսավորումն ավելացնելու նախաձեռնությանը․ ֆինանսական միջոցներն առաջարկվում է ուղղել ականազերծման և անհրաժեշտ վերականգնողական ծառայությունների համար։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակում, որը տարածել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը, կոչ է արվում հատկացումների կոմիտեի երկկուսակցական ղեկավարությանը 2021 ֆինանսական տարում առնվազն 1,5 մլն դոլար հատկացնել Արցախում ամերիկյան մարդասիրական ծրագրերին: Նամակը նաև խնդրագիր է պարունակում Լեռնային Ղարաբաղում տարածքային վերականգնողական ծառայությունների զգալի ֆինանսավորման մասին, նրանց համար, ովքեր տուժել են ցամաքային ականներից, ինչպես նաև ֆիզիկական և ճանաչողական խանգարումներ ունեցող անձանց համար:

Ծրագրերի թվում, որոնք կարող են ներառվել ֆինանսավորման շրջանակում, Ստեփանակերտի Լեդի Քոքսի վերականգնողական կենտրոնն է, որն ամեն տարի տնային պայմաններում բուժում է 1000 հիվանդի և ապահովում է ավելի քան 24 հազար ամբուլատոր բուժում: Չնայած իր զգալի առաջընթացին, կենտրոնը շարունակում է բավարարել տեղական բնակչության կարիքների միայն 20%-ը:

https://yerevan.today/media/k2/items/cache/44418_suren-sargsyan_0512_M.jpg

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ամերիկագետ Սուրեն Սարգսյանի հետ։

– Պարոն Սարգսյան ինչքանո՞վ է հնարավոր, որ համաշխարհային ճգնաժամի այս պայմաններում 30 սենատորի նախաձեռնությունը հաջողություն ունենա։

Ողջունելի և կարևոր նախաձեռնություն է, որը հայկական լոբբիստական կազմակերպությունների ակտիվ աշխատանքի արդյունք է։ 30 սենատոր միացել է այս նախաձեռնությանը և կոչով դիմում է ադմինիստրացիային, որպեսզի ադմինիստրացիան պահպանի բյուջեում այն տողը, որով նախատեսվում է ֆինանսական օգնություն տրամադրել «The Halo trust» նախաձեռնությանը, որն ականազերծման աշխատանքներ է իրականացնելու Արցախի Հանրապետությունում։ Մինչ այդ՝ Ներկայացուցիչների պալատի մի շարք կոնգրեսականներ էին նման նախաձեռնությամբ հանդես եկել։ Հիմա հերթը Սենատինն է։ 100-ից 30 սենատոր մասնակցել է այս նախաձեռնությանը։ Նորից եմ կրկնում՝ սա կարևոր նախաձեռնություն է, սակայն բարդ է կանխատեսել, թե ինչ կլինի՝ հաշվի առնելով այն ճգնաժամը, որը սպասվում է Միացյալ Նահանգներին կորոնավիրուսի հաղթահարումից անմիջապես հետո կամ հենց այս փուլում։ Այդուհանդերձ, հույս ունենանք, որ այս փոքր ֆինանսական միջոցները հնարավոր կլինի պայպանել Արցախի համար։ Այն պետք է դիտարկել աշխարհաքաղաքական նշանակության կոնտեքստում և ոչ զուտ ֆինանսական աջակցության։

– Ձեր կազմակերպությունը մոտ մեկ ամիս առաջ ահազանգել էր, որ հնարավոր է կրճատում լինի Արցախին տրամադրվելիք օգնության հետ կապված, խոսքը հենց ականազերծման աշխատանքների մասին էր։ Այսինքն՝ սա այդ նույն աջակցության պահպանմանն ուղղված նախաձեռնությո՞ւն է։

– Այո, խոսքը հենց այդ մասին է։ Միացյալ Նահանգների բյուջեով նախատեսված չէր Արցախին ֆինանսական օգնության տրամադրումը, հիմա սենատորները փորձում են այնպես անել, որ բյուջեում վերաբաշխումներ լինեն, ու ֆինանսական օժանդակություն Արցախին, այնուամենայնիվ, տրամադրվի։

– Կարծում եք՝ սա միայն լոբբիստների՞ աշխատանքի արդյունք է։

– Այո՛, սա մեր լոբբիստների ակտիվ աշխատանքի արդյունք է։ Հենց լոբբիստական ճանապարհով է ազդեցություն ներգործվում Կոնգրեսի անդամների վրա, նրանք էլ իրենց հերթին նախատեսված մեխանիզմներով օգտագործում են իրենց ազդեցությունը ադմինիստրացիայի վրա ճնշում գործադրելու համար։ Այնպես որ՝ այո, սա առաջին հերթին լոբբիստական կազմակերպությունների և համայնքի ակտիվ աշխատանքի արդյունք է։

– Նույնիսկ ճգնաժամի պայմաններում Միացյալ Նահանգները Հայաստանին հատկացրեց օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Սա քաղաքական ժեստ կհամարե՞ք։

Միացյալ Նահանգները, որպես գերտերություն, ոչ միայն Հայաստանին, այլ հարյուրավոր այլ պետությունների է օգնություն հատկացրել։ Հայաստանը նրանցից մեկն էր և ստացավ օգնություն հենց կոնկրետ արտակարգ դեպքի պայքարի համար։ Այսինքն՝ օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարի համար, որովհետև դրա հաղթահարումը բխում է աշխարհի բոլոր պետությունների շահերից, ու անհրաժեշտ են կանխարգելիչ միջոցառումներ հիվանդության հետագա տարածման համար։ Այո՛, Միացյալ Նահանգները բոլորին տրամադրում է ֆինանսական միջոցներ, բայց այս արտահերթ օգնությունը պետք չի համեմատել ընթացիկ տարիների բյուջետային ծախսային ծրագրերի հետ։

– Այսինքն` Հայաստանն ու Արցախը, ամեն դեպքում, առաջնահերթ չեն Միացյալ Նահանգների համար։

– Բնականաբար, Արցախին տրամադրվող օգնությունը Միացյալ Նահանգների համար առաջնահերթ նշանակություն ունենալ չի կարող։

– Եթե համեմատական իմաստով նայենք՝ ինչո՞ւ է Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ երկիր, այս բարդ իրավիճակում աջակցություն ստանում ԱՄՆ-ից ու Եվրոպայից։

Նման համեմատական անցկացնելը սխալ է, տարբեր հարթություններում գտնվող գործընթացներ են։ Հայաստանը նաև Ռուսաստանից է օգնություն ստացել՝ բժշկական սարքավորումների ու բժշկական տեխնիկայի տեսքով, նաև այլ ուղղություններով է Ռուսաստանը Հայաստանին օգնել՝ քաղաքացիների տեղափոխման հարցով։ Այնպես որ, սրանք տարբեր ծրագրեր են, և համեմատական անցկացնելը տեղին չեմ համարի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում