Կորոնավիրուսի պատճառով ներդրված կարանտինն ուժեղացրել է Լիբանանի տնտեսական ճգնաժամը: Այդ մասին հայտնում է CNN-ը:
Այս շաբաթվա սկզբից Լիբանանում սկսվել են զանգվածային բողոքի ակցիաներ՝ կապված կարանտինի ֆոնին տնտեսական ճգնաժամի սրման հետ:
Ամենամեծ բողոքի ցույցերը տեղի են ունեցել Տրիպոլիում: Ցուցարարները բղավել են, որ քաղցած են, կոտրել են խանութի ապակիները։
Բանակը դիմադրում է ցուցարարներին: Ցույցերի ժամանակ ցուցարարներից մեկը գնդակահարվել է։