Saturday, 20 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինքնասիրությանս համար կմեռնեմ, բայց կապացուցեմ, որ նրանք սխալ են․ Էդգար Մանուչարյան

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը վերջերս ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել նշելով, որ Երևանի «Փյունիկից» հեռացել է ոչ իր կամքով։ Մասնավորապես, Մանուչարյանի խոսքով ակումբը խզել է իր հետ պայմանագիրը և այդ մասին տեղեկացրել Watsapp-ով։ «Իրականում ես չէի հեռացել, այլ պայմանագիրս առանց հիմնավոր դրդապատճառի ժամանակից շուտ խզվել էր։ WhatsApp-ով ստացա ծանուցում, որ ակումբն ինձ հետ ուղղակի լուծարում է գործող պայմանագիրս՝ պարտավորվելով հետագայում տալ երկու չնչին փոխհատուցում։ Ես հակադարձ ծանուցումներ կատարեցի եւ փորձեցի խոսել ղեկավարության հետ, բայց՝ անպատասխան եւ անարդյունք։ Նման անհարգալից վերաբերմունքից եւ ոչ պրոֆեսիոնալ գործողություններից հետո որոշեցի բողոքարկել ՀՖՖ Վեճերի լուծման պալատ, որն էլ վերջերս հաստատեց իր որոշմամբ, որ ակումբն իր գործողություններով առանց հիմնավոր դրդապատճառի է լուծարել պայմանագիրը եւ պարտավորվել ինձ վճարել հասանելիք ամբողջ փոխհատուցումը, որը կստանայի մինչեւ պայմանագրիս ավարտը՝ կատարելով որոշակի պահումներ, հետ են ուզել նաեւ ժամանակին վճարված պարգեւավճարը, որն ուղղակի ծիծաղելի է»,- նշել էր Մանուչարյանը։ Նշենք, որ եթե սահմանված ժամկետում ծագած խնդրին վերաբերյալ «Առաջին րատվական»-ը զրուցել է Մանուչարյանի հետ։

Ի՞նչ է իրականում տեղի ունենում, և ինչու է Երևանյան ակումբը հրաժարվում վճարել հասանելիք աշխատավարձը։

Իրականում դժվար է ասել ինչ է տեղի ունենում։ Ակումբում ոմանք փորձում են աղավաղել իրականությունը և ինչ-որ բաներ ապացուցել և դա ուղղված է ֆուտբոլիստների դեմ։ Մեր ֆուտբոլում միշտ էլ այդպես է եղել, ֆուտբոլիստները եղել են երկրորդ պլանում։ Ես բազմիցս եմ նշել, որ ֆուտբոլիստները պետք է իրենց պաշտպանված զգան։ Ֆուտբոլում գլխավորը ֆուտբոլիստներն են։ Եթե չլինեն նրանք, չի լինի նաև ակումբը։ Ակումբի կողմից պետք է լինի հարգանք ֆուտբոլիստների հանդեպ։ Քայլերը պետք է ուղղված լինեն ի շահ ֆուտբոլի և ոչ թե ի շահ ոմանց գրպանի։ ՀՖՖ-ի վեճերի պալատն ապրիլի 6-ին արձանագրեց, որ «Փյունիկը» սխալ է թույլ տվել և մինչև հունիս պետք է վճարեն իմ աշխատավարձը։ Ակումբն ուներ 21 օր վճիռը Լոզանի արբիտրաժային դատարանում (CAS) բողոքարկելու համար։ Մինչ օրս սակայն ոչ մի տեղեկություն ինձ չի տրամադրվել այս հարցի վերաբերյալ։ Ես նամակով դիմել եմ և «Փյունիկ» ակուբին, և ՀՖՖ-ի վեճերի պալատին, բայց որևէ պատասխան չեմ ստացել։ Վրդովված եմ նաև ՀՖՖ-ի վեճերի պալատի քայլերից, քանզի իմ նամակներն անպատսխան են մնում։ Ապրիլի 27-ին լրացել է 21-օրյա ժամկետը և ես որևէ տեղեկություն չունեմ։ Կարծում եմ ես պետք է ծանուցված լինեի։ Երեկ վերջին անգամ նամակ ուղարկեցի «Փյունիկին» ՀՖՖ-ին և վեճերի պալատին ու անհամբեր սպասում եմ պատասխանին։ «Փյունիկի» ներկայացուցիչները մինչև վերջին պահը փորձում էին ինձ հետ ընդհանուր հայտարարի գալ։ Ստացվեց այնպես, որ ես արեցի իմ քայլը, որը հարիր է արժանապատիվ մարդուն։ Ես պատրաստ էի անգամ զիջումների գնալ։ Բայց ինչ-որ փոքր մարդիկ դա այլ կերպ հասկացան և փորձեցին իրենց պայմանները թելադրել։ Հիմա արդեն սկզբունքի հարց է և ես փոխզիջման չեմ գնալու։ Իմ արժանապատվությունն ամենթանկն է և դա նրանք գիտեն։ Ես գնալու եմ մինչև վերջ և ապացուցելու եմ, որ ես ճիշտ էի։ Կարծում եմ նաև ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն պետք է համապատասխան գնահատական տա տեղի ունեցածին։

-Փաստորեն, «Փյունիկը» պաշտոնապես որևէ պարզաբանում չի ներկայացրել Ձեզ։

-Ոչ, չի ներկայացրել։ Միայն ստացել եմ զանգեր, որ ընդհանուր հայտարարի գանք և կոպիտ ասած այսկողմ այնկողմ չընկնենք։ Ես երկու անգամ համաձայնվել եմ։ Բայց նրանց ոչ ճիշտ և ոչ մարդկային պահվածքի պատճառով ամեն ինչ խափանվեց։ Գնալու եմ մինչև վերջ, որպեսզի նրանք պատասխան տան իրենց արարքների համար։ Նրանք նետրալ դիրք են բռնել, իբր ամեն ինչ նորմալ է, ճիշտ է և այդպես էլ պիտի լինի։ Ժամանակը ցույց կտա, թե ով էր ճիշտ, և արժեր արդյոք նման վարքագիծ դրսևորել։ Այսքան տարի ֆուտբոլի մեջ եմ և իմ պատքս եմ համարում ապացուցել, որ ինչ-ինչ մարդիկ ովքեր կյանքից կոպիտ ասած վառված են, հոգնած ու փորձում են իմ հանդեպ նման վերաբերմունք դրսևորել։ Ես կյանքում նման բաներ չեմ ներում։ Ես ինքնասիրության համար կմեռնեմ, բայց կապացուցեմ, որ ճիշտ եմ։ Ինձ ճանաչողները գիտեն դա։ Գիտեն, որ թույլ չեմ տա ոչ մեկին ինձ ձեռ առնել։ Վերջին անգամ եմ գրել նամակ, ես կսպասեմ պատասխանին։

 

-Դուք Անկախ Հայաստանի ամենահայտնի և ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից եք, խաղացել եք եվրոպական բարձրակարգ թիմերում։ Երբևէ կանգնել ե՞ք նման խնդրի առաջ։

-Գիտեք ինչ, այս ցավալի երևույթը ցանկացած թիմում էլ կարող է լինել։ Եթե մարդը մտածում է, որ կարող է քիչ վճարել, ապա ինչո՞ւ պետք է շատ վճարի։ Նույնը նաև կյանքում է, անկեղծ մարդիկ քիչ են, թե կյանքում և թե ֆուտբոլում։ Անկեղծ մարդիկ շատ խոչընդոտների են հանդիպում։ Ամեն ինչ կախված է ակումբի նախագահից։ Եթե նա արժանապատիվ մարդ է և հարգում է խաղացողներին՝ նման խնդիրներ չեն լինի։ ԱՆկեղծ ասած կարիերայումս սա առաջին դեպքն է։ Ու ցավալի է, որ նման բան տեղի ունեցավ իմ հարազատ թիմում՝ «Փյունիկում»։ Ես կարիերաս սկսել եմ «Փյունիկում» և երբեք դա չեմ մոռանա։ Ցավալին այն է, որ որոշ մարդիկ են փորձում հունից հանել․․․։ Չեմ ուզում փակագծերը բացել, կարծում եմ բոլորը կհասկանան։

-Ո՞րն է լինելու ձեր քայլերի հաջորդականությունը։

-Առայժմ սպասում եմ նամակներիս պատասխանին, ըստ այդմ կկողմնորոշվեմ։ Ես պատրաստ եմ գնալ մինչև Լոզան։ Այո, դա մեծ գումարների հետ է կապված, բայց ես կգնամ մինչև վերջ հանուն սկզբունքի։

-Հասկանալի է, որ առայժմ չեք ցանկանում բացել փակագծերը։ Ամեն դեպքում ի՞նչ կհորդորեք «Փյունիկի» ղեկավարությանը։

-Այո, առայժմ չեմ բացի փակագծերը, ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ «Փյունիկի» ղեկավարությանը ոչինչ չեմ ասի, բազմիցս ասել եմ։ Ակումբը մեղավոր չէ, այնտեղ ունեմ ընկերներ։ Կամ մարդիկ, որոնք մտել են նման կեղտոտ խաղի մեջ։  Չեմ ցականում իմ հարազատ ակումբին վնաս տալ, բայց իմ արժանապատվությունը վեր է ամեն ինչից։ Թող իրենց դրսևորեն արժանի մարդու պես և ես ամեն ինչ կմոռանամ։Եթե փորձեն շարունակել նման կերպ իրենց պահել, ես իմ քայլերի համար պատասխանատու չեմ։

-Դուք հիմա «Ալաշկերտում» եք, ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի վերաբերյալ

-Դեռ մեկ ամիս կմնամ «Ալաշկերտում», մինչև պայմանագրի ավարտը։ Տեսնենք թե ինչ կառաջարկի ակումբն ինձ։ Մեկ ամիս անց ամեմ ինչ պարզ կլինի։ Զգում եմ, որ դեռ կարող եմ ֆուտբոլ խաղալ։ Կարիերաս դեռ չեմ ավարտի։ Հետագայի համար շատ ծրագրեր ունեմ, որոնք կապված են ֆուտբոլի հետ։ Կմնամ ֆուտբոլում և ամեն ինչ կանեմ, որ իմ փորձն ու գիտելիքները նպաստեն հայկական ֆուտբոլին։ Ես որևէ շահ չունեմ և պատրաստ եմ առանց աշխատավարձի աշխատել և օգնել հայկական ֆուտբոլին իմ ուժերի չափով։ Պետք է այնպես անենք, որ 5-10 տարի անց, մեր ազգային թիմը օրինակ Իսպանիայի, Անգլիայի կամ Ֆրանսիայի հավաքականների դեմ հավասար պայքար մղի։ Ես վստահ եմ, որ մենք կարող ենք հասնել այդ արդյունքին, եթե շահերը մի կողմն դնենք և ճիշտ աշխատենք։

Հ․Գ․Նշենք, որ եթե սահմանված ժամկետում «Փյունիկը» չվճարի Մանուչարյանի աշխատավարձը, ապա ՀՖՖ-ի կողմից կարող է լուրջ պատժամիջոցների ենթարկվել ընդհուպ մինչև զրկվել տրանսֆերներ իրականացնելուց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում