Կորոնավիրուսի համաճարակի պատճառով «Օսկար» կինոմրցանակաբաշխության կազմակերպիչները որոշել են փոխել ընտրության կանոնները և 2021 թվականին առաջին անգամ մրցույթին կարող են մասնակցել նաեւ միայն առցանց ցուցադրված կինոնկարները, ասվում է մրցանակաբաշխության կայքում:
Նշվում է, որ այս կանոնը ուժի մեջ կմտնի միայն մինչև կինոթատրոնների բացումը:
«Ֆիլմը պետք է համապատասխանի ընտրության բոլոր մյուս պահանջներին», – ասացին կազմակերպիչները:
COVID-19 համաճարակի պատճառով մարտի 16-ին փակվել են Լոս Անջելեսում և Կալիֆոռնիայում գտնվող կինոթատրոնները: Միևնույն ժամանակ, այս շրջանների կինոթատրոններում կինոնկարների ցուցադրվելը «Օսկարին» մասնակցելու պարտադիր պայմաններից մեկն է: