Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Ուր է գնալու Նիկոլ Փաշինյանից հեռացած վստահությունը

Հայաստանում նշմարվում է կորոնավիրուսի համաճարակի և դրա հետևանքով տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարության հանդեպ սոցիալական գրոհի երկրորդ ալիքը, որը կարող է ունենալ քաղաքական խթանիչներ, թեև անկասկած է, որ ունի իրապես սոցիալական հիմքեր: Այդ ֆոնին հատկանշական է, որ կառավարությունն էլ իր հերթին նկատելի ուժգնացնում է այսպես ասած՝ «յուրացված փողերի» վերադարձի «դիսկուրսը»: Դրան զուգահեռ, վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա տասը օրերին աստիճանաբար կթույլատրվեն տնտեսական գործունեության բոլոր տեսակները, ինչն ակնհայտորեն միտված է սոցիալ-տնտեսական ու նաև, թերևս, հոգեբանական լարվածությունը թուլացնելուն: Դրան զուգահեռ, Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարել է, որ պատրաստ է քաղաքական վստահության այն որոշակի կորստին, որ կարող է առաջանալ արտակարգ դրության պայմաններում ստեղծված սոցիալական խնդիրների հետևանքով: Այլ կերպ ասած, վարչապետ Փաշինյանը փաստորեն ազդարարում է, որ համաճարակը բերելու է քաղաքական ստատուս-քվոյի որոշակի փոփոխության: Բայց եթե քաղաքական մեծամասնությունը կամ վարչապետ Փաշինյանն ունենում է վստահության կորուստ, այստեղ հարց է առաջանում, թե արդյոք որևէ ուղղությամբ՝ նկատի ունենք քաղաքական ուժերը կամ խմբերը, տեղի՞ է ունենալու քաղաքական վստահության աճ:

Դադարելով վստահել Փաշինյանին կամ կառավարությանը, հանրության այդ իքս հատվածը սկսելու է վստահել այլո՞ց, թե՞ ավելանալու է որևէ քաղաքական ուժի չվստահողների թիվը: Այստեղ, իհարկե, էական հարցերից մեկն այն է, թե ինչ թվի մասին է խոսքն ընդհանրապես, այսինքն՝ քանի՞ տոկոս կարող է կորցնել Փաշինյանն իր հանդեպ վստահությունից: Մեծ հավանականությամբ, դա չի նշանակի վստահության աճ այլ ուժերի հանդեպ, և այստեղ հայկական ներքաղաքական կյանքի գլխավոր խնդիրներից մեկն է: Հետհեղափոխական երկամյա շրջանում չի ձևավորվել քաղաքական ուժ, կամ գոյություն ունեցող քաղաքական ուժերը չեն ձևավորել վարքագիծ, որը թույլ կտար դիտարկել որևէ մեկի հանդեպ վստահության աճի հնարավորություն, նախադրյալ, կամ գոնե մեխանիկա՝ իշխանության հանդեպ վստահությունը կորցնելու դեպքում: Իսկ այստեղ կա էական, կարևոր մի հանգամանք: Երբ հեղափոխությունից հետո՝ հեղափոխական սկզբունքով ձևավորված իշխանությունն ունենում է վստահության կորուստ, նվազում, ապա այստեղ կա բնական, օրինաչափ տարր, և անգամ հանրօգուտ տարր, քանի որ խիստ կարևոր է քաղաքական մրցակցային գործընթացի առկայությունը որևէ պետության կյանքում:

Բայց դրա համար անհրաժեշտ է, որպեսզի կառավարող մեծամասնության կամ առաջնորդի հանդեպ քաղաքական վստահության նվազումը հանրօգուտ շահի տեսանկյունից «կոմպենսացվի» այլ ուժի հանդեպ վստահության որոշակի աճով, կամ աճման միտումով: Եթե դա կա, ապա կառավարող մեծամասնության հանդեպ քաղաքական վստահության նվազումը, մեծ հաշվով, հանրային խնդիր չէ, այլ գուցե նույնիսկ որոշակի հնարավորություն՝ մրցակցությունը կավելանա և, հետևաբար, կբարձրանա քաղաքականության և կառավարման էֆեկտիվության հեռանկարը: Իսկ եթե դա չկա, այսինքն՝ եթե կա կառավարող ուժի հանդեպ վստահության նվազում, բայց այդ վստահությունն այսպես ասած կորչում է և վերածվում քաղաքականության հանդեպ ապատիայի, ոչ թե այլ ուժի հանդեպ վստահության, դա իր մեջ կարող է պարունակել հասարակական-քաղաքական վակուումի ռիսկ: Իսկ դա խիստ վտանգավոր իրավիճակ է հասարակական-քաղաքական գործընթացների հետագա արդյունավետության տեսանկյունից, առավել ևս, եթե տեսանելի ապագայում չնշմարվի այն ուժը, որը կհավակնի տնօրինել այդ «անվստահությունը»: Հասարակական քաղաքական ապատիայի թեկուզ փոքր չափաբաժինը Հայաստանի համար կարող է լինել համաճարակի քաղաքական հետևանք, որովհետև դրա խորքային պատճառը կարող է լինել հետհեղափոխական երկամյակի քաղաքական անարդյունավետությունը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում