Ադրբեջանի կենտրոնական բանկը չեղյալ է հայտարարել երկու բանկի գործունեության լիցենզիաները։ Ըստ Ադրբեջանի կենտրոնական բանկի հայտարարության, Atabank և Amrahbank դրամատների գործունեության դադարեցման մասին որոշումն ուժի մեջ է մտել ապրիլի 28-ին։
Բանկերի ֆինանսական վիճակի վատթարացումը վաղուց է սկսվել և նրանք չեն կարողանում վերադարձնել ավանդատուների միջոցները, նշվում է հայտարարությունում։
Ապրիլի 27-ին Ադրբեջանի կենտրոնական բանկն ուղիղ կառավարում էր մտցրել երկրի չորս դրամատներում։ Atabank, AGBank, NBC Bank և Amrah Bank դրամատներում նշանակվել էին ժամանակավոր կառավարիչներ, որոնց փոխանցվել են կառավարման բոլոր լիազորությունները։