Թերթը տեղեկացնում է, որ Հայ ազգային կոնգրեսին մաս կազմող «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը օրերս գրություն է ստացել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի վարչության նորանշանակ պետ, ՀՀԿ-ական Արման Գալուստի Սահակյանից, որով վերջինս «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցությանն առաջարկում է անհապաղ ազատել կուսակցության գրասենյակ հանդիսացող տարածքը.
«Հակառակ դեպքում ինքը, այսինքն՝ Արման Գալուստի Սահակյանը, ստիպված կլինի դիմել դատական ատյաններին՝ տարածքը հարկադիր կարգով ազատելու հայցով»։










































