Թուրքիայի Ադանա քաղաքում թուրք ոստիկանը պետության կողմից սահմանված փողոց դուրս գալու արգելքը խախտելու համար կրակ է բացել 17-ամյա սիրիացի մի երիտասարդի ուղղությամբ։
Ոստիկանը հրահանգել է կանգնել։ Երիտասարդը չի ենթարկվել հրահանգին։ Ոոստիկանն էլ կրակել է նրա վրա։ Սիրիացի երիտասարդը հրազենային վիրավորում է ստացել սրտի շրջանում և մահացել։ Ադանայի նահանգապետարանը դեպքին տվել է «դժբախտ պատահար» որակումը։
Դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել։ Թուրքական լրատվամիջոցները նախ ապատեղեկատվություն են տարածել, թե իբր ոստիկանը կրակել է երիտասարդի ոտքին։ Սակայն տեսագրություններն ի ցույց են դրել դեպքի իրական պատկերը։