«Եթե լինեմ անկեղծ, երեկ լսեցի հայտարարությունները։ Արդեն իսկ դպրոցներից ահազանգեր ստացել էի նախ՝ դպրոցականների քննությունների հետ կապված, որտեղ կա բավականին խնդրահարույց իրավիճակ։ Եվ այն, որ քննությունը չի անցկացվելու, այստեղ Հանրակրթության մասին օրենքի 16-րդ հոդվածում հակասություն է առաջացնում, բայց գիտակցելով, որ ճգնաժամային իրավիճակ է, և խմբավորված քննությունները կարող են համաճարակի ռիսկեր առաջացնեն, այս առումով սա այլընտրանքային լուծում էր, որը պետք է արվեր»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։ Այստեղ, նրա խոսքով, մեկ բաց կա․այն հանգամանքը, որ միայն հունվարից մինչև մարտի 13-ը թվանշաններն են հաշվելու, իսկ այս կիսամյակում երեխաները, որոնք ձգտել են բարձր գնահատական ստանալ, նրանք փաստացի տուժեցին, քանի որ չկարողացան ամբողջական ցուցաբերեն իրենց կարողությունները։