Վրաստանում ավելի շատ թեստեր են անցկացվելու կորոնավիրուսի հայտնաբերման համար, քանի որ թեստերի ընդլայնումը և առողջության համակարգի պատրաստվածությունը երաշխավորում են, որ մենք կունենանք վարակի վերահսկելի տարածում: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Նա հիշեցրել է, որ կորոնավիրուսի համար թեստավորումն իրականացվում է թոքաբորբով տառապող բոլոր հիվանդների համար` ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար, ովքեր ընդունվել են որևէ կլինիկա:
Գամկրելիձեի խոսքով՝ համաճարակաբանները արդեն ունեն ծրագիր, ըստ որի՝ Վրաստանում թեստավորման մակարդակը օրական 1500-ի կհասնի: