Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած առցանց մրցաշարում կայացան հերթական տուրի պարտիաները:
Այս տուրում Ֆաբիանու Կարուանան 3:2 հաշվով գերազանցեց Հիկարու Նակամուրային, իսկ Յան Նեպոմնյաշչին զիջեց Դին Լիժենին:
Այժմ մրցաշարային աղյուսակի առաջատարները երեք շախմատիստներ են` Մագնուս Կարլսենը, Հիկարու Նակամուրան և Դին Լիժենը:
Շրջանաձև մրցակարգով անցկացվող մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է250 հազար դոլար: Հաղթողը կստանա 70 հազար դոլար: Առցանց մրցաշարին, Կարլսենի հետ, մասնակցում են նաև Ալիռեզա Ֆիրուջան, Ֆաբիանու Կարուանան, Դին Լիժենը, Յան Նեպոմնյաշչին, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Անիշ Գիրին, Հիկարու Նակամուրան: