Thursday, 25 04 2024
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ

Գոյության խնդրի առաջ ենք, անբարոյական եմ համարում Լավրովի կողմից հողերի մասին խոսելը. Արբակ Խաչատրյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է փորձագետ Արբակ Խաչատրյանը (Ռուսաստան, Մոսկվա):

– Պարոն Խաչատրյան, այն իրավիճակում, երբ ամբողջ աշխարհը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի դեմ, մենք ոչ բարեկամական վերաբերմունք ենք տեսնում մեր բարեկամ Ռուսաստանից։ Ես նկատի ունեմ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությունները գազի գնի, ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ։ Ի՞նչն է Մոսկվայի այս վերաբերմունքի պատճառը, արդյոք տեսնո՞ւմ եք երկկողմ հարաբերություններում թերություններ նաև մեր կողմից։

Ես հարգում եմ Սերգեյ Լավրովին որպես դիվանագետ, բայց եկեք մի պարզ ճշմարտություն հասկանանք. Ռուսաստանի արտաքին հարաբերությունները ստանդարտ կերպով են գրված։ Տվյալ երկրի ղեկավարը կա՛մ պետք է իրենց ենթարկվի, կա՛մ, որ ավելի վատ է, իրենց ագենտը լինի։ Հիմա տեղի է ունենում մի բան, որն իրենց համար անհասկանալի է, իրենց համար ոչ ձեռնտու։

Տարիների ընթացքում Հայաստանը ցույց է տվել, որ եթե ռուսները մաքուր են, հայերն էլ իրենց հավատարմությունն են ցույց տվել, բայց ի՞նչ ենք ստացել արդյունքում։ Ես չեմ խոսում վերջին տարիների մասին, երբ ամեն ինչ վաճառվել է, բայց արդյունքները մենք քաշում ենք նաև հիմա։ Այն, որ Նիկոլ Փաշինյանի կադրերն անփորձ են՝ դա հստակ է։ Ու այս իրավիճակից թե ինչպես ենք դուրս գալու՝ անհայտ է։ Ռուսաստանն էլ սովոր չէ ինքնուրույն պետություններին, չի ուզում խնդիրներ ունենալ։ Ի դեպ, նույն իրավիճակն է նաև Բելառուսի հետ, երբ Լուկաշենկոն իրենց գծից տարբերվող հայտարարություններ է անում։ Ռուսաստանը մինչև հիմա չի մշակել այլ պետությունների հետ հարաբերվելու նորմեր։ Չկան նորմեր նաև փոքր ընկերոջ՝ Հայաստանի հետ կապված։ Իսկ եթե մի բան գոյություն չունի, այսինքն՝ չկան կանոններ, նրանք գործում են իրենց սկզբունքներով. մի բան իրենց դուր չի գալիս՝ սկսվում է այս արշավը։ Այս դեպքում Ղարաբաղն է, հետո նաև՝ «Գազպրոմը», որն, ի դեպ, ես հանցագործ կառույց եմ համարում։

– Իսկ ո՞րն է ձեր նշած այդ «մեկ բանը»՝ Քոչարյանի գո՞րծը, երկաթուղու հետ կապված խնդիրնե՞րը, որոշ հարցերում ինքնիշխան քայլերի դրսևորո՞ւմը։

Ամբողջ կոմպլեքսը։ Ռուսաստանում առանց այն էլ խնդիրները շատ են, նաև՝ իր արտաքին քաղաքականության ոլորտում։ Ու այս պայմաններում, համաճարակի բռնկման ֆոնին վերցնել ու նման հայտարարություննե՞ր անել։ Ամբողջ աշխարհը այսօր պարալիզացված է՝ թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական և թե՛ քաղաքական կյանքի իմաստով։

Տեսեք՝ նույն Ռուսաստանում ինչքան զոհեր են լինում, ու հիմա այդ մասին խոսելու համար առնվազն անբարոյական պետք է լինես։ Մարդկության կյանքն է վտանգված, գոյության խնդիր կա, հողերի՞ց են խոսում։ Գնահատական տալու հարցում կդժվարանամ, ինձ համար անսովոր է նման պայմաններում վերլուծություն անելը։ Մենք չգիտենք՝ մի ամսից ինչ կլինի, ու այս պայմաններում դնել նման հարց քննարկե՞լ։ Կարող եք գնահատականս անձնական համարել, բայց ես արդեն նշեցի։ Իրենք այլ նորմեր չունեն՝ իրենց կա՛մ պետք է ենթարկվել, կամ էլ ենթարկվել նման ճնշումների։ Մի հարցում դեմ դուրս գաս՝ բոլոր շղթաները քո դեմ կօգտագործեն։

– Մենք տեսնում ենք, թե ինչ պայքար է այժմ տարվում ՀՀ իշխանությունների դեմ նախկինների կողմից՝ մեդիա տիրությում, նաև պետական ապարատն ամբողջությամբ մաքրված չէ նախկին համակարգի ներկայացուցիչներից։ Սրան էլ գումարվում է արտաքին ճնշումը՝ Լավրովի միջոցով։ Արդյոք մեղավոր չե՞ն ՀՀ իշխանությունները, որ դեռ երկու տարի առաջ գոնե ներքին քաղաքական ասպարեզում հեղափոխական քայլերի չեն գնացել։

Ես երկու տարի առաջ մի հարցազրույցի ժամանակ ասացի՝ երիտասարդները, որոնք ո՛չ կռված էին, ոչ էլ դժվարություններին էին քաջատեղյակ, ունենալով իշխանություն, ինչպե՞ս էր փոխվելու իրենց կյանքը. այսօր ահա տեսնում ենք։ Այսօրվա իշխանություններն արտաքին հարաբերություններում չունեն լծակներ։ Պատկերացնո՞ւմ եք, այս շրջափակման մեջ լինելով, ներքին դժվարություններն ինչքան խնդիրներ են առաջացնում։ Հիմա գնահատել՝ ինչն են սխալ անում կամ ինչն են ճիշտ անում, ինչպես ռուսների դեպքում ասացի՝ անբարոյականություն է, հիմա էլ իմ կողմից կլինի անբարոյականություն։ Այն, ինչ ընկավ այս կառավարության, այս երիտասարդների գլխին, ահռելի բարդ աշխատանք էր պահանջում։ Ես ասելի էի, որ բանկային համակարգը հսկայական փոփոխությունների է ենթարկվելու, արդյոք նրանք պատրա՞ստ են այդ փոփոխություններին։ Ժամանակին քայլեր չարեցին, դրա համար էլ նույն լրատվական միջոցները Հայաստանում ու Ռուսաստանում աշխատում են իրենց դեմ։ Ես սխալի ու ճշտի մասին չեմ խոսում, արձանագրում եմ, թե ինչ վիճակում հայտնվեց Հայաստանը։ Այս ընթացքում գնահատական տալ անփորձ երիտասարդներին՝ սխալ կլինի։ Իրենք իրենց կարող են Նապոլեոնի հետ համեմատել, բայց նա մեկն էր ու Ֆրանսիայի համար այնքան էլ լավ բաներ չարեց։ Այս երիտասարդները մտածում են՝ աշխարհն իրենց շուրջն է պտտվում, կարող են կոպտել մարդկանց, ովքեր փորձ ունեն, ու վախեցնել հներով։ Այո՛, շատ սխալներ են թույլ տալիս, բայց իրենք էլ այն վիճակում են հայտնվել, որտեղից նույնիսկ փորձ ունեցող քաղաքական դեմքերը չէին կարողանա դուրս գալ։

Նույնիսկ երբ ես եմ ուզում այս կառավարության հետ քայլեր անել՝ չի ստացվում։ Եթե անձնական տեսանկյունից նայեի՝ շատ բան կասեի, բայց հասկանում եմ նաև այն բարդ իրավիճակը, որում իրենք հայտնվել են։

Մարդկությանը վրա հասած այս վտանգը շատերին պետք է սթափվելու առիթ տա։ ՀՀ ժողովուրդը գնում աշխատում էր, դրսից փող բերում, հիմա դա չկա, պետք է նոր ճանապարհներ մտածել։ Ինչպե՞ս է աշխատելու ԵԱՏՄ-ն այս ամենից հետո, ես անձամբ մեծ հույսեր չեմ կապում։ Բոլորին պետք է կանչել ու ասել՝ սա է վիճակը, ու ըստ այդմ՝ որոշումներ կայացվեն։ Թող հներն էլ ներողություն խնդրեն, բոլորս էլ սխալներ թույլ ենք տվել։ Ռուսները աշխատելու ուրիշ ձև չունեն, ներքին կյանքում փոփոխություններ արեք։ Մեզ միայն մեր ուժեղությունը կարող է փրկել։ Ռուսներն էլ տարիների ընթացքում կհասկանան՝ ազնիվ հարաբերություններն ավելի ողջունելի են, քան ենթարկելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում