Friday, 29 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ-ի աջակցությունը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին
Ու՞մ է զգուշացնում Իրանը
Սիրիայի զորքերը պատասխան հարվածներ են հասցրել ավազակային կազմավորումներին
Գազայում հայտնել են, որ իսրայելական հարվածներից զոհերի թիվը գերազանցել է 32 600-ը
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը

Ստալինի՞ր, թե՞ Պուտնի՞ր․ կայսրության ուրվականը

Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովը երեկ հրամանագիր է ստորագրել, ըստ որի` «Հայրենական մեծ պատերազմին նվիրված միջոցառումների ընթացքում, որպես Ցխինվալի քաղաքի խորհրդանիշ հարկավոր է օգտագործել նաև Ստալինիր անվանումը»:

Հարավային Օսիայի ղեկավարի հրամանագրով Ստալինիր անվան կիրառումը թույլատրվում է տարին երկու անգամ` Հաղթանակի օրը` մայիսի 9-ին և Հայրենական մեծ պատերազմի մեկնարկի օրը` հունիսի 22-ին:

Բացի այդ, Բիբիլովը հրահանգել է ենթականերին հատուկ միջոցառումներ կազմակերպել «Ստալինիր անվանման ժողովրդականությունը բարձրացնելու նպատակով»:

Վրացական ԽՍՀ կազմում ընդգրկված Հարավային Օսիայի ինքնավար մարզի վարչական կենտրոնը Ստալինիր (Ստալինիրի) անվանումն էր կրում 1934-1961 թվականներին:

Այս տեղեկատվությունը նույնիսկ զավեշտալի կհնչեր, եթե մի պահ մոռանանաք, որ գործ ունենք մի պետական կազմավորման հետ, որն անկախ չէ ոչ միայն ֆորմալ, միջազգային ճանաչման տեսանկյունից, այլ նաև՝ փաստացի։ Հարավային Օսիան, ըստ էության, ռուսական կայսրության օկրաինա՝ ծայրագավառ է, մի տարածք, որը ռուսական նեոկայսերականության ամենաթարմ դրսևորումներից մեկն է։ Հարվային Օսիան այն դեպքերից մեկն է, որն իրականում խեղաթյուրել է ինքնորոշման գաղափարը՝ վատ նախադեպ ստեղծելով չճանաչված հանրապետությունների միջազգային ճանաչման համար։

Հարավային Օսիան Պուտինի նեոկասերականության պրոդուկտ է ու, բնականաբար, այստեղ փորձարկվում են իդեաներ, գաղափարներ, որոնք հետո համռուսաստանյան մասշտաբ են ուենում։ Ստալինի անձի պաշտամունքը, ստալինիզմը վերածնդունդ են ապրում Վլադիմիր Պուտնի կառավարման շրջանում և, որպես գաղափարախոսություն, դառնում են նրա ագրեսիվ քաղաքականության շարժիչը։

Կորոնավիրուսը, դրա հարուցած առողջապահական, քաղաքական, տնտեսական խնդիրները սրությամբ տեսանելի են Ռուսաստանում։ Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Ալեքսեյ Կուդրինի կանխատեսմամբ՝ կորոնավիրուսի համաճարակի հետևանքով ծագած տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում գործազրկության մակարդակը կարող է հասնել 7-8 տոկոսի: «Իրադարձությունների զարգացման վատթարագույն սցենարի դեպքում գործազրկությունը կարող է հասնել անգամ 10 տոկոսի: Այդ դեպքում աշխատատեղի  կորստի կարող են բախվել 6-9 միլիոն ռուսաստանցիներ», – ասել է Կուդրինը:

Հաշվիչ պալատի նախագահի կարծիքով՝ Ռուսաստանը 2020 թվականը կփակի 6-8 տոկոսի տնտեսական անկմամբ:

Թվում էր՝ այս իրավիճակում Ռուսաստանի ղեկավարությունը՝ Պուտինի գլխավորությամբ, պետք է գտներ ռացիոնալ հակաճգնաժամային քայլեր, որոնք կզսպեին նաև պաշտոնական Մոսկվայի մեծապետական հավակնությունները, մանավանդ, որ նավթի համաշխարհային գների շարունակական անկումը ռուսական տնտեսությունը կանգնեցնելու է կոլապսի առաջ։

Սակայն այս օրերին պաշտոնական Մոսկվան դարձյալ տուրք է տալիս կասերականությանը՝ դրանով «կերակրելով» աղքատության և գործազրկության ճիրաններում հայտնված ռուսատանցիներին։

Ռուսաստանի նախագահ Պուտինը մեկ շաբաթ առաջ հայտարարել է, որ հետսովետական երկրներում ԽՍՀՄ վերականգման հանդեպ վախը վերանում է: Նա նշել է, որ այդ վախի վերացման պատճառներից մեկն այն է, որ շատերը հասկանում են միավորումը բոլորին օգուտ կլինի և որ անկախ ԽՍՀՄ վերածնվելու վախերից՝ ջանքերի միավորման անհրաժեշտության գիտակցումը ճանապարհ է հարթում: Հատկանշական է, որ Պուտինը նմանատիպ հայտարարություն է անում աշխարհում մոլեգնող համաճարակի ֆոնին:

Միջազգային մամուլը գրում է, որ պանդեմիայի փաստը Պուտինը փորձում է օգտագործել՝  իր «ազդեցության գոտում»՝ հետխորհդային տարածքում իր ազդեցությունն ամրապնդելու համար։

Հենց դրա մասին է Հարավային Օսիայի ղեկավարի երեկվա սկանդալային հրամանագիրը։ Ռուսական նեոկայսերականության համատեքստում պետք է դիտարկել նաև, այսպես կոչված, «Լավրովի պլանը»։ Այս հարթության վրա մեր դիվանագիտությունը ոչ միայն պետք է պատրաստ լինի՝ հյուսիսից եկող մարտահրավերների չեզոքացմանը, այլ նաև՝ նախադրյալներ ստեղծի՝ իրապես դիվերսիֆիկացված արտաքին քաղաքականություն իրականացնելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում