Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրառում է կատարել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ: Գրառման մեջ Միքայել Մինասյանն անդրադարձել է վերջին 30 տարիների կարևոր իրադարձություններին՝ շեշտելով դրանց շուրջ ձևավորված միֆական բաղադրիչը: Այս և այլ թեմաների շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հանրային խորհդրի նախագահ Ստեփան Սաֆարյանի հետ:
Միքայել Մինասյանը նշել է, որ այսօր Հայաստանում «ճշմարտության պահն է» : Հայաստանի վերջին տասնամյակների պատմությունը քաղաքական պայքարին զուգահեռ ձևավորել էր միֆեր, որոնց, թվում է` ոչ ոք չէր էլ ցանկանում մոտ գալ, ստուգման ենթարկել դրանք։ Երկար ժամանակ հասարակությունը, նրա առանձին շերտերը սնվում էին դրանցով՝ ձևավորելով սեփական վերաբերմունքն ըստ սեփական սոցիալական դիրքի, ընկալումների և սպասումների։ Իսկ այդ բոլոր միֆերը հիմա հօդս են ցնդում։