Saturday, 20 04 2024
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել

Ֆիշերը` երկակի խաղի դեմ

ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ալեքս Ֆիշերը Հայաստան կատարած այցի ավարտին ողջունել է կոալիցիայի և ՀԱԿ-ի միջև տեղի ունեցող երկխոսությունը և կողմերին կոչ արել բարեխղճության` գործընթացը ավարտին հասցնելու համար:

Այստեղ, իհարկե, զարմանալի բան չկա, քանի որ տարօրինակ կլիներ, եթե ԵԽԽՎ համազեկուցողը չողջուներ մի բան, որը բխում է ԵԽԽՎ ընդունած չորս բանաձևերի ոգուց, որոնք ընդունվել են 2008 թվականի մարտի 1-ից հետո: Բայց այստեղ հետաքրքրական է այն, որ Ալեքս Ֆիշերը նաև հույս է հայտնում, որ երկխոսություն կծավալվի նաև կոալիցիայի և խորհրդարանական ընդդիմության հետ: Սա, թերևս, հետաքրքրական է նրանով, որ կարծես թե կոալիցիան և խորհրդարանական երկխոսությունն առանձնապես խռով չեն էլ եղել: Թե՛ «Ժառանգությունը», թե՛ առավել ևս Դաշնակցությունը պարբերական շփումների մեջ են եղել կոալիցիայի հետ թե՛ խորհրդարանի նիստերի աշխատանքի շրջանակում, թե՛ խորհրդարանական, այսպես ասած, այլ հարթակներում:

Հետևաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ֆիշերը հարկ համարում շեշտել այդ երկխոսության գաղափարը` կոալիցիայի և խորհրդարանական ընդդիմության միջև: Ըստ ամենայնի այստեղ երկու մոտիվ կա: Մեկը թերևս այն, որ Ֆիշերը ցանկանում է խորհրդարանական ընդդիմությանը սիրաշահել` ցույց տալով, որ «Ժառանգությունն» ու Դաշնակցությունը ԵԽԽՎ կողմից ամենևին չեն անտեսվում և դիտվում են որպես Հայաստանի ներքաղաքական պրոցեսի բաղկացուցիչ սուբյեկտներ: Այդ, այսպես ասած, ռեվերանսը կամ մեսիջը, թերևս, նպատակ ունի մեղմել «Ժառանգության» և Դաշնակցության խուճապը, ինչը նրանց մղում է ներքաղաքական դեստրուկտիվ դիրքերի:

Ֆիշերը, թերևս, փորձում է ակնարկել «Ժառանգությանն» ու Դաշնակցությանը, որ միայն երկխոսությունը փնովելով ոչինչ դուրս չի գա, քաղաքականություն չի ստացվի, և անհրաժեշտ է ադեկվատ լինել ընթացքին և եթե Կոնգրես-կոալիցիա երկխոսությանը հակադրվում ես, ապա հակադրվես այլընտրանքային օրակարգ առաջարկելով:

ԵԽԽՎ-ն այդպիսով փորձում է ընդլայնել երկխոսության դաշտը` այն դարձնելով մրցակցային, որովհետև իրապես քաղաքական և բովանդակային մրցակցությունը կարող է միմիայն նպաստել գործընթացի արդյունավետության բարձրացմանը: Մյուս կողմից, ԵԽԽՎ-ն` ի դեմս Ֆիշերի, ըստ երևույթին մեսիջ է հղում նաև իշխանությանը, որպեսզի իշխանությունն էլ չանտեսի «Ժառանգությանն» ու Դաշնակցությանը` ի դեմս նրանց ստանալով երկխոսության, այսպես ասած, հակառակորդներ: Ի վերջո, այդ հանգամանքը հենց իշխանությունն ինքը կարող է շահարկել նաև Կոնգրեսի դեմ` խաղալով երկակի խաղ, և ըստ երևույթին Ֆիշերը իշխանությանը փորձում է զերծ պահել նաև այդ մտադրությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում