«Ժամանակ» թերթը գրում է. «Արմավիր և Էջմիածին ՋՕԸ-ներում, օրենքի պահանջները խախտելով, տեղի չեն ունենում գործադիր տնօրենի ընտրություններ:
Անցյալ տարվա ապրիլից այս ընկերություններում գործադիր տնօրենի մի պաշտոնակատարին փոխարինում է մեկ ուրիշը: Վարչական խորհուրդները, որոնք պետք է իրականացնեն տնօրենի ընտրություն, լուծարված են, իսկ նոր խորհուրդների ձևավորում տեղի չի ունենում, մինչդեռ ըստ օրենքի՝ գործադիր տնօրենի ընտրությունը պետք է տեղի ունենա երկու ամսվա ընթացքում:
Սրա պատճառը կարող է լինել այն, որ գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարները չեն համապատասխանում տնօրենին ներկայացվող պահանջներին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: