Friday, 29 03 2024
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար

Կստացվի՞ հայության համախմբում. Ապրիլի 24-ի տխուր օրինակը

Գործնականում գրեթե բոլորն են բարձրաձայն կամ լուռ զարմանում, թե ինչ հիմքով են միջազգային ֆինանսական կառույցները՝ ինչպիսիք Համաշխարհային բանկն ու Արժույթի միջազգային հիմնադրամը, Հայաստանի համար կանխատեսում տարեկան կտրվածքով աճի դրական ցուցանիշ, թեկուզ փոքր՝ բայց դրական: Դա այն դեպքում, երբ, մեղմ ասած, խնդիրներ են սպասվում Հայաստանի տնտեսության համար էական, եթե չասենք առանցքային նշանակություն ունեցող տնտեսական տիրույթում՝ Ռուսաստանում: Նավթի ցածր գներն ու նաև այդ երկրում, ինչպես ամբողջ աշխարհում կորոնավիրուսի թողած ճգնաժամային հետքը հուշում են, որ Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնողները, կամ այնտեղ մշտական բնակություն ունեցող հայերն ու այստեղ իրենց բարեկամներին օգնողները ունենալու են եկամտի պակաս: Դա նշանակում է տրանսֆերտների նվազում: Դրան զուգահեռ, Ռուսաստանում կարող է առաջանալ բնակչության վճարունակության խնդիր, ինչը գնողունակության անկում առաջացնի հայկական ապրանքների համար, որոնց սպառման հիմնական շուկան է Ռուսաստանը:

Եվ ուրեմն ո՞րն է հիմքը, որ մռայլ միջավայրում, ՀԲ-ն ու ԱՄՀ-ն Հայաստանի համար կանխատեսում են բացառիկ դրական ցուցանիշ, բացառիկ այն իմաստով, որ հետխորհրդային տարածության մյուս երկրների, այդ թվում՝ մեր հարևանների համար կանխատեսումը բացասական է: Արդյոք Հայաստանի առնչությամբ կանխատեսումներում տեղ ունի՞ համահայկական գործոնը, կամ ի՞նչ տեղ ունի այդ գործոնը: Հարցն առավել հրատապ կամ արդիական է դառնում ապրիլի 24-ին Նիկոլ Փաշինյանի ուղերձի ֆոնին, որում նա ազդարարեց, որ առաջիկա օրերին ներկայացնելու է համահայկական համախմբման իր ռազմավարությունը, դնելով այն համահայկական քննարկման: Կասկած չկա, եթե Հայաստանի տնտեսական վերականգնմանը ներառվի համահայկական ներուժը, ապա դրական կանխատեսումները կարող են ոչ միայն իրական լինել, այլ անգամ թվալ քիչ: Ամբողջ հարցն այն է, սակայն, որ համահայկական ներուժ ասվածը զուտ ֆիզիկական ծավալ չէ, կամ զուտ մարդկային հավաքականություն չէ, այլ քաղաքական, տնտեսական, հասարակական տարբեր խմբեր են, ընդ որում՝ հաճախ նաև աշխարհաքաղաքական տարբեր դաշտերում ձևավորված, գործող, այդ դաշտերով ազդված խմբեր: Եվ ուրեմն, ինչպե՞ս է հնարավոր այդ ամենի համախմբումը, հաշվի առնելով թեկուզ հենց աշխարհաքաղաքականության բարդությունը: Դա նշանակում է, որ միավորող գաղափարը պետք է լինի այնպիսին, որ այն չառաջացնի նաև աշխարհաքաղաքական դիմադրության խնդիր:

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանն ուղերձում արձանագրել է, որ առանցքում հայկական պետականության ինքնիշխանությունն է: Առանցքն այստեղ ունի չափազանց կարևոր նշանակություն, որովհետև համազգային համախմբման ռազմավարությունը կամ հայեցակարգը թիրախավորվելու է, այդ հարցում կասկած ունենալ պետք չէ:

Ընդ որում, թիրախավորելու են առաջին հերթին շրջանակներ, կամ շրջանակների միջոցով, որոնք սովորաբար ամենից բարձրն են խմում ազգային միասնության կենացներ: Եվ այդ պարզ բանը ցավալիորեն արձանագրվեց հենց ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդ երթի առնչությամբ տարատեսակ մանիպուլյացիաների և սադրանքների միջոցով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում