Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Լավրովը՝ Հայաստանում կոռուպցիայի իրավունքի մասին

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունների արցախյան բաժինը Հայաստանում ստվերեց դրանցում հնչած ոչ պակաս կարևոր ուղղություններ, մասնավորապես Հայաստանում գործող ռուսական ընկերությունների առնչությամբ: Լավրովը հայտարարել էր այդ ընկերությունների գործունեության հետ կապված իրավական գործերից ունեցած դժգոհության մասին: Երևանը պատասխանեց բավականին հստակ: Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, որ ոչ մի ընկերություն չի կարող լինել օրենքից վեր կամ օրենքից դուրս, իսկ տնտեսվարման բնականոն միջավայր ապահովելու հարցում առաջին և ամենամեծ շահագրգռություն ունեցողը Հայաստանի կառավարությունն է: Բանն այն է, որ Հայաստանում ռուսական ընկերությունները, ռուսական կորպորացիաները, որոնց գործունեության առնչությամբ կան իրավական հարցադրումներ և գործեր, զուտ տնտեսվարողներ չեն: Նրանք մի կողմից ռուսական պետական սեփականություն հանդիսացող սուբյեկտներ են, իսկ դա ավելացնում է առանձնահատուկ նրբերանգ, և մյուս կողմից դրանք գործում են տնտեսական ենթակառուցվածքային դաշտում, և այստեղ որևէ ցնցում, որևէ ռիսկ իր հետ բերում է արագ և անխուսափելի շղթայական ռեակցիա:

Տնտեսությունն ընդհանրապես շղթա է, փոխկապակցվածության արագ կամ դանդաղ ազդեցությամբ: Իսկ այդ հանգամանքը նշանակում է, որ, եթե Հայաստանի տնտեսությունը մինչև հեղափոխությունը գտնվում էր քաղաքականության տանիքի ներքո, պայմանավորվում էր քաղաքական և այդ թվում՝ արտաքին քաղաքական իրողություններով, հարաբերությամբ և դրանց բնույթով, ապա դրանից դուրս չէր կարող լինել որևէ ռուսական բաժնեմասով ընկերություն: Առավել ևս, որ այդ ընկերությունների, այսպես ասած, մայր ձեռնարկությունները, մոսկովյան կենտրոնները, մեղմ ասած, կոռումպացվածության հսկայական ռիսկեր են պարունակում, ինչի առիթով կան բազմաթիվ լրագրողական հետաքննություններ, նաև ընդդիմադիր գործիչ Նավալնու բացահայտումները: Պնդել, որ հենց ռուսական ընկերություններն են Հայաստանի տնտեսության և քաղաքական համակարգի կոռումպացվածության պորտալարը, մենք չենք փորձի, թեև այդտեղ կարող ենք գտնել ճշմարտության մեծ բաժին: Այդուհանդերձ, հարց է, թե այդ ընկերությունները կամ դրանց կենտրոններն իրենց ինչպես կպահեին, եթե Հայաստանի քաղաքական կառավարման համակարգը հենց սկզբից սահմաներ խաղի այլ կանոններ:

Միաժամանակ, իհարկե, անկասկած է, որ դրանք Մոսկվան կիրառելու էր որպես խաղի անցանկալի կանոնների դեմ խաղաքարտ, մահակ, ինչպես փորձում է անել այժմ, երբ թավշյա հեղափոխությունից հետո Երևանը դնում է կանոնները փոխելու խնդիր: Հիմա գանք շղթայով հակառակ ուղղությամբ՝ եթե Հայաստանի տնտեսության մեջ դրվում է, և քայլ առ քայլ փորձ է արվում լուծել բիզնեսի և իշխանության տարանջատման, կոռուպցիայի դեմ պայքարի, հավասար մրցակցային պայմանների, օրինական տնտեսվարման, բացության և աստիճանաբար բացարձակ թափանցիկության և ստվերից օրինական դաշտ մտնելու խնդիր, ապա այդ գործընթացը չի կարող գալ ու կանգնել ռուսական ընկերությունների շեմին: Առավել ևս, որ դրանք ընկերություններ են, որոնք տնտեսության մեջ ունեն այսպես ասած՝ համակարգաստեղծ նշանակություն: Չի կարող այդ նշանակության տնտեսական սեգմենտը մնալ հին համակարգային տրամաբանության մեջ, իսկ մնացյալ տնտեսությունը՝ տեղափոխվել նոր տրամաբանության դաշտ:

Տնտեսությունը չի կարող գործել միմյանց հակասող երկու կիսագնդերով: Այլ կերպ ասած, այստեղ հարցը հայկական, ռուսական կամ այլ բնույթի չէ: Հայաստանի համար հարցը տնտեսության օրինականության, մրցակցայնության և թափանցիկության դաշտում է: Ռուսաստանի համար, դատելով Լավրովի հայտարարություններից, հարցը բոլորովին այլ դաշտում է: Այստեղ էլ չկա որևէ նորություն, բայց, ըստ ամենայնի, անհրաժեշտ է իրերը կոչել իրենց անունով, որ Լավրովը խոսում է Հայաստանում Ռուսաստանի կոռուպցիայի իրավունքի մասին: Դրա վկայությունն է նաև այն, որ կենտրոնանալով նրա հայտարարությունների արցախյան հատվածի վրա, Հայաստանի նախկին իշխող համակարգի տարբեր խմբեր անում են հնարավորը ռուսական ընկերությունների հարցը ծածկելու համար:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում