Friday, 19 04 2024
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ
ՀՀ դրամն ԱՄՆ դոլարի նկատմամբ մարտին արժևորվել է 2.7 տոկոսով
Պետպատվերով բուժօգնությունը շարունակվում է. ԱՆ-ն պարզաբանում է տարածել
Փոխնախարարներն ընդունել են ԱՄՆ Պետդեպի թմրամիջոցների դեմ պայքարի բյուրոյի (INL) տնօրենին
14:15
Վաշինգտոնը սահմանափակումներ է մտցրել Իսրայելում ԱՄՆ քաղաքացիների տեղաշարժի համար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ

Ցինիզմի գագաթնակետը. Աշոտյանը նոր իշխանություններին մեղադրում է մի բանում, որը ժամանակին տապալել է Սերժ Սարգսյանը

Հայաստանի նոր իշխանությունների դեմ հակաքարոզչությունը փուլային տարբերակով հողեր հանձնելու թեմայից սահուն անցում կատարեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ճակատ։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ իբրև թե Հայաստանի նոր իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք Եվրամիության մակրոտնտեսական ծրագրով աջակցություն ստանալու հնարավորությունից. «Ապրիլի 22-ին Եվրոպական հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ առաջարկվում է 3 միլիարդ եվրոյի չափով մակրոտնտեսական աջակցություն տրամադրել հարևանության և ընդլայնման քաղաքականության շրջանակներում ԵՄ գործընկեր 10 երկրներին։ Աջակցության նպատակն է օգնել այդ երկրներին՝ սահմանափակել կորոնավիրուսային համաճարակի բացասական տնտեսական հետևանքները։ ԵՄ աջակցությունը տրամադրվելու է «Եվրոպայի թիմ»՝ Team Europe ռազմավարության շրջանակներում «մակրոտնտեսական աջակցություն» (MFA) գործիքի միջոցով։ Մասնավորապես այս աջակցությունից օգտվող երկրների շարքում են Վրաստանը՝ 150 մլն եվրո, Մոլդովան՝ 100 մլն եվրո, Ուկրաինան՝ 1,2 մլրդ եվրո, ինչպես նաև Ալբանիան, Մոնտենեգրոն, Կոսովոն և այլն»։

Եվ քանի որ Հայաստանն այս ցանկում չկա, պարոն Աշոտյանը սա ներկայացրել է որպես Հայաստանի դիվանագիտության տապալում, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ձախողում։ Եվ հանուն արդարության ՀՀԿ փոխնախագահը իր գրառման մեջ հիշեցրել է, որ Եվրամիությունը մի քանի այլ խոշոր օգնության ծրագրեր է հատկացրել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում, սակայն իր նշածն ամենախոշորն է, որից Հայաստանը դուրս է մնացել։

Թեմային շատ դիպուկ պատասխան է տվել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։ Վերջինս համոզմունք է հայտնում, որ այս աջակցությունը չէր կարող հասցեագրված լինել Հայաստանին՝ ելնելով ԵՄ-ՀՀ համագործակցության կարգավիճակից:

«Եվրամիությունից դուրս բոլոր 10 շահառու երկրները կա՛մ ԵՄ անդամության թեկնածու են, կա՛մ ունեն ԵՄ-ի հետ այս կամ այն անվանումով ազատ առևտրի պայմանագրեր և արդեն իսկ մասնակցում էին «մակրոտնտեսական աջակցություն» (MFA) ծրագրերին։ Կարևոր է նշել, որ աջակցությունը վարկային տեսքով է։ 2011-2012 թվականների գլոբալ տնտեսական ճգնաժամի հետևանքով նման աջակցությունը Հայաստանը ստացել էր այն փուլում, երբ ակտիվ բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման, ներառյալ Խորը և համապարփակ ազատ առևտրի տարածքի (DCFTA) մասին համաձայնագիրը և չէր անդամակցում ԵԱՏՄ-ին: Այսինքն՝ սա ոչ թե նոր գործիք է, այլ եղած գործիքի համար COVID-19-ի պայմաններում լրացուցիչ հատկացում։ Համոզված եմ՝ ներկայում Հայաստանի չմասնակցելը MFA-ում պայմանավորված է ոչ թե այսօրվա կառավարության գործունեությամբ, այլ նախկին իշխանությունների կողմից 2013-ին Ասոցացման համաձայնագրից հրաժարումով, 2015-ին ԵԱՏՄ մտնելով և 2017-ին ստորագրած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բովանդակությամբ»,- գրել է Նավասարդյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Աշոտյանի դիտարկումները ցինիզմ որակեց: «Դա պետական մակարդակով ձախողում էր, որը տեղի ունեցավ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին։ Իրավիճակը շատ պարզ է։ Մակրոտնտեսական աջակցություն ստացել են այն երկրները, որոնք Եվրամիության անդամության թեկնածու են, կամ որոնք Եվրամիության հետ ունեն Ազատ առևտրի համաձայնագիր։ Իսկ Ազատ առևտրի համաձայնագիր ունեն Մոլդովան, Վրաստանը և Ուկրաինան։ Ազատ առևտրի համաձայնագիր համարյա թե ստորագրում էր Հայաստանը, եթե Սերժ Սարգսյանը դա «վարի չտար»։ Սա Սերժ Սարգսյանի, Արմեն Աշոտյանի իշխանության ապաշնորհ, խայտառակ քայլերի արդյունք է։ Ես չգիտեմ՝ սա ցինի՞զմ համարեմ, թե՞ լկտիություն։ Աշոտյանը նոր իշխանություններին մեղադրում է մի բանի մեջ, որի մեղավորն իրենք են»,- ասաց մեր զրուցակիցը։

Շարունակելով՝ Իոնիսյանն ասաց. «Այսինքն՝ իրենք Հայաստանին նման հնարավորությունից զրկեն, հետո նոր իշխանություններին մեղադրեն, որ Հայաստանը չունի՞ այդ հնարավորությունները։ Ցինիզմի գագաթնակետն է, մարդ ապշում է իրենց ցինիզմից»։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ Սերժ Սարգսյանի հայտնի որոշման արդյունքում մենք Եվրամիության հետ չունենք Ազատ առևտրի համաձայնագիր, և սա հենց այդ որոշման հետևանքն է. «Մենք Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, ու նման երկրները չեն կարող Ազատ առևտրի համաձայնագրեր ունենալ այլ երկրի հետ։ Դա հակասում է հենց Մաքսային միության կանոններին։ Հենց ԵԱՏՄ-ին անդամակցությունը խանգարեց, որ մենք ստորագրենք Ազատ առևտրի համաձայնագիրը, որն այն ժամանակ կոչվում էր ԽՀԱԱԳ համաձայնագիր։ Շատ պարզ է՝ չստորագրեցինք ու հիմա չենք օգտվում այդ աջակցությունից։ Իրենք ո՞ւր են խոսում, փոխանակ մենք իրենց ամոթանք տանք, որ չենք օգտվում այդ հնարավորությունից, իրե՞նք են խոսում։ Թող սսկվեն տեղները, ցինիզմն էլ չափուսահման կունենա»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում