Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հերթական ծանր հարվածը. Եվրոպական ֆուտբոլը՝ փոշիացման վտանգի տակ…

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել չեղարկել ազգային առաջնության մյուս հատվածը համավարակի պատճառով: Հոլանդիայի 2019/20 թվականի մրցաշրջանը հաղթող չի ունենա: Բարձրագույն խմբից ոչ մի ակումբ դուրս չի մնա, իսկ եվրագավաթներին ակումբները կմասնակցեն առաջնությունում մինչև դադարը զբաղեցրած տեղերը հաշվի առնելով: Հոլանդիայի առաջնությունը դադարեցվել էր 25-րդ տուրում: Առաջատարը «Այաքսն» էր, երկրորդ տեղում՝ ԱԶ-ն, իսկ եռյակը եզրափակում էր «Ֆեյենորդը»:

Այս որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել թե՛ Հոլանդիայում և թե՛ եվրոպական ֆուտբոլում։ Նիդեռլանդների կառավարության որոշման համաձայն՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 1-ը արգելվել են բոլոր զանգվածային միջոցառումները, այդ թվում՝ նաև սպորտային մրցաշարերը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն իր անդամ երկրների համար վերջնաժամկետ է սահմանել ազգային առաջնություններն ավարտելու համար։ Մասնավորապես, մինչև հուլիսի 31-ը եվրոպական կառույցի անդամ երկրները պետք է ավարտին հասցնեն ներքին առաջնությունները։ Ավելին, օգոստոսին Չեմպիոնների և Եվրոպա լիգայի 2019/2020 թթ. խաղարկությունն ավարտին հասցնելուց հետո ՈՒԵՖԱ-ն մտադիր է նույն ամսին կազմակերպել արդեն 2020/2021 թթ. Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերը։ Ապրիլի 1-ին Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել առաջնությունը ժամկետից շուտ ավարտելու մասին, ինչի արդյունքում չեմպիոն էր հռչակվել «Բրյուգեն»։ Եվ ահա այս քայլի հետևանքով Բելգիան ՈՒԵՖԱ-ի կողմից կենթարկվի լուրջ պատժամիջոցների։

Ու փաստորեն, անտեսելով ՈՒԵՖԱ-ի հորդորը, Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան գնաց կտրուկ որոշման։ Հոլանդական այն ակումբները, որոնք հնարավորություն էին պահպանում նվաճելու եվրագավաթների ուղեգրեր, հայտարարել են, որ բողոքարկելու են երկրի ֆեդերացիայի այս որոշումը։ Հոլանդական գրեթե բոլոր թիմերը հորդորել են վերանայել այն և թույլ տալ շարունակել պայքարն առաջնությունում։ Եթե մինչև սեպտեմբերի 1-ը հոլանդական ակումբները չվերսկսեն մրցաշրջանը և հանդիպումներ չանցկացնեն, ենթադրաբար չեն մասնակցի նաև Չեմպիոնների և Եվրոպա լիգաներին։ Արդյունքում եվրագավաթները և ՈՒԵՖԱ-ն կհայտնվեն ըստ էության անելանելի վիճակում։

Արդեն իսկ տեսանելի է վտանգը թե՛ չավարտված և թե՛ գալիք մրցաշրջանի վերջնականապես տապալման։ ՈՒԵՖԱ-ն և ՖԻՖԱ-ն ամեն գնով փորձում են փրկել ֆուտբոլը փոշիացումից, բայց… Հոլանդիայի և Բելգիայի օրինակը խոսում է այն մասին, որ միայն ֆուտբոլային կառույցների ջանքերը բավարար չեն։ Կա նաև քաղաքական գործոնը, որն ըստ էության առանցքային է։ Մասնավորապես, հաշվի առնելով համավարակի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ պետությունների իշխանություններն ուղղակի չեն ցանկանում ռիսկի դիմել։ Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումն արդեն իսկ ծանր հարված էր եվրոպական ֆուտբոլին։ Հավանականությունը մեծ է, որ Հոլանդիայի օրինակին կհետևեն մյուս երկրները։ Այս դեպքում, ըստ մոտավոր հաշվարկի, ֆուտբոլային ակումբների մոտ 40 տոկոսն ուղղակի կլուծարվի։

Վերջնաժամկետ սահմանելով ազգային ֆեդերացիաների համար՝ ՈՒԵՖԱ-ն ըստ էության պարզ լեզվով հասկացրել էր հետևյալը. եթե առաջնությունները չվերսկսվեն, ու հետևաբար չեղարկվեն եվրագավաթների մրցաշարերը, ակումբները, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ն, կզրկվեն ֆինանսական հոսքերից, ինչը կհանգեցնի կոլապսի։ Ահագնացող ֆինանսատնտեսական ճգնաժամի ֆոնին էլ ֆուտբոլի փրկության հարցը կարող է մղվել երկրորդ պլան։ Ֆուտբոլային կառույցներին, ինչպես նաև ակումբներին եկամուտ ապահովում են խոշոր մրցաշարերը և մասնավորապես հեռուստահեռարձակումները։ Ակումբներն իրենց հերթին սնվում են նաև հանդիպումների տոմսերի և թիմի ատրիբուտների վաճառքից գոյացած գումարներով։ Շատ ակումբներ արդեն իսկ զրկվել են հովանավորներից։ Կարճ ասած, չկա ֆուտբոլ՝ չկա գումար։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻՖԱ-ն, ֆինանսական օգնություն կտրամադրի ազգային ֆեդերացիաներին: ՖԻՖԱ-ն իրեն անդամակցող բոլոր ֆեդերացիաներին միասին կտրամադրի 150 միլիոն դոլար: Անդամ բոլոր ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կստանա մոտ կես միլիոն դոլար: Այս քայլով ՖԻՖԱ-ն մտադիր է ֆինանսական ճգնաժամից փրկել ազգային ֆեդերացիաներին, որոնք ևս զրկվել են ֆինանսական հոսքերից։ Բայց ակումբների խնդիրը շատ ավելի լուրջ է։

Նշենք, որ Հայաստանն այն բացառիկ երկրների շարքում է, որտեղ ակումբներին հնարավորություն է տրվել մարզվելու։ Մասնավորապես, թիմերի ֆուտբոլիստներն ու այլ աշխատակիցներ թեստավորվելուց հետո ապրիլի 23-ից վերսկսել են մարզումները։ Սա ՀՀ կառավարության կողմից պատասխանատու և կարևոր քայլ է ֆուտբոլը անդունդից դուրս բերելու հարցում։

Մեր երկրում արտակարգ դրություն է հայտարարված մինչև մայիսի 14-ը, և դեռևս հայտնի չէ՝ կերկարաձգվի՞ այն, թե՞ ոչ։ Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում