Wednesday, 24 04 2024
Վրաստանի վարչապետը կմասնակցի հակա-ԼԳԲՏ համաժողովի
Այրվել է մոտ 50 հա չոր խոտածածկույթ
17:26
Միացյալ Թագավորությունը կմեծացնի իր ռազմական բյուջեն
17:20
Թալիբները մտադիր են հատուկ ստորաբաժանում ստեղծել ԻՊ-ի դեմ պայքարելու համար
17:10
Չինաստանը դեմ է հանդես եկել ԱՄՆ-ի նոր օրինագծում Թայվանի վերաբերյալ դրույթներին
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
16:50
Կոնգոյում կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել
«Հայաստանը պետք է վերացնի խաղաղության պայմանագրին խանգարող իրավական խոչընդոտները. Ալիևի ներկայացուցիչ
Ալիեւի «ձիով քայլը»
16:24
Լոնդոնում չորս մարդ է վիրավորվել պալատական հեծելազորի նժույգների փախուստի պատճառով
Բոլոր թելերով եմ կապված Ցեղասպանության հետ. այն պետք է դառնա ՀՀ անվտանգության անբաժանելի տարր
Ադրբեջանում կայացել է Իլհամ Ալիևի և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հանդիպումը
Իշխանությունը պետք է քայլեր ձեռնարկի՝ փրկվելու ռուս-քեմալական աքցանից
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողություն
Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի օրը հիշատակվեց և ոգեկոչվեց Շիրակի մարզում
Հայ ժողովուրդը կրկին պայքարում է ատելության դեմ. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ
15:54
Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը
Ադրբեջանը կանգ չի առնում, որովհետև կա անպատժելիության մթնոլորտ․ Ժան- Լյուկ Մելանշոն
15:50
Հայ ժողովուրդը վերապրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը և 21-րդ դարի առաջին էթնիկ զտումը․ Նատալի Լուազոն՝ Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում
Պեսկովը տեղյակ չէ ՌԴ Պն փոխնախարարի պետական դավաճանության մեղադրանքից
ՌԴ ՊՆ փոխնախարարը կասկածվում է պետական դավաճանության մեջ
15:20
ԱՄՆ պետքարտուղարը ժամանել է Շանհայ
Նոյեմբերյանում տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, 5 անձ ձերբակալվել է. ՔԿ
Մատվիենկոն Ազգային ժողովին հորդորում է Ալեն Սիմոնյանին «մրցագորրգ հրավիրել». խնդիրը նրա անձի՞, թե՞ իշխող քաղաքական ուժի հետ է
«Արդեն բոլոր կարմիր գծերն անցել է»․ Մատվիենկոն՝ Ալեն Սիմոնյանի մասին
ԱՄՆ դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
14:49
Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն․ Հունաստանի նախագահ

Երբ Սերժ Սարգսյանը գիտե, թե ինչ է լինելու հետո

Սերժ Սարգսյանը նախօրեին արտագաղթն է հիշել ու որոշել է դրան անդրադառնալ առանձին խորհրդակցությամբ:

Բայց, որքան էլ տարօրինակ լինի, համենայնդեպս խորհրդակցության մասին տարածած պաշտոնական հաղորդագրությունն է վկայում, որ Սերժ Սարգսյանն ավելի շատ ոչ թե մտահոգություն է հայտնել արտագաղթի կապակցությամբ, այլ ընդամենը համեմատական վերլուծության է ենթարկել այն, ու նույնիսկ մի քիչ էլ գոհունակություն հայտնել, որ տնտեսական ճգնաժամն արտերկրում հաղթահարվել է, և մարդիկ մեկնելով այնտեղ` շուտով կսկսեն եկամուտ ապահովել այստեղ մնացած իրենց հարազատների համար:

Ինչ խոսք, իրականում շատ լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը ոչ թե անցկացներ արտագաղթի վիճակագրության համեմատական վերլուծություն` մեզ, թե ադրբեջանցիներին համոզելով, որ Հայաստանը չի դատարկվում, այլ փորձեր առանց հրապարակային շոուների այցելել սահմանամերձ գյուղեր, մարզեր, հեռավոր շրջաններ ու ծանոթանար այնտեղ առկա պատկերի հետ: Նաև լավ կլիներ, որ առանց ավելորդ խորհրդակցական շոուների, Սերժ Սարգսյանն այցելեր Հայաստանում գործող Ռուսաստանի միգրացիոն ծառայության մասնաճյուղ և տեսներ, թե ինչ հերթեր են այնտեղ Ռուսաստան մշտական բնակության մեկնելու համար, ինչքան դիմումատուներ կան, այն էլ` ընտանիքներով մեկնելու համար: Ու տվյալ դեպքում ամենևին կարևոր չէ, թե նրանցից իրականում քանիսն են գնում, գնալու թույլտվություն ստանում, ստանում ՌԴ քաղաքացիություն և ընտանիքներով արտագաղթում: Էականն այն է, թե քանիսն են հերթ կանգնում գնալու համար:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանը ճիշտ կաներ շոուների փոխարեն կամ համեմատական վերլուծությունների փոխարեն, մի սոցհարցում պատվիրեր,- ցանկալի է արտերկրի մի որևէ հեղինակավոր կառույցի,- որ Հայաստանում ուսումնասիրեին, թե բնակչության քանի տոկոսն է Հայաստանից հեռանալու և արտասահմանում մշտական բնակություն հաստատելու իրական ցանկություն հայտնում: Շատերը պարզապես հնարավորություն չունեն այդ բանն անելու, շատերն էլ պարզապես չեն անում, որովհետև չգիտեն, թե ինչով են զբաղվելու արտասահմանում և պարզապես մի տեսակ ոչ համարձակ բնավորության պատճառով են գամվել հայրենիքում: Մինչդեռ մտավոր արտագաղթի, այսինքն` ֆիզիկապես Հայաստանում մնացողների, բայց հոգով, մտքով, պատկերացումներով և սպասումներով Հայաստանից վաղուց հեռացածների թիվն ուղղակի ահռելի է: Մի սոցհարցում էլ արժեր պատվիրել` հասկանալու համար, թե մարդիկ ինչու են գնում Հայաստանից կամ ինչու են ուզում գնալ, եթե ֆիզիկապես շարունակում են Հայաստանում մնալ:

Լավ կլիներ, որ Սերժ Սարգսյանն այդ ամենն իրականում լուռ, հանգամանալից ուսումնասիրության ենթարկեր, ու հետո հանդես գար ոչ թե համեմատական վերլուծությամբ` դա թողնելով վերլուծաբաններին կամ փորձագետներին, այլ հանդես գար կոնկրետ գերատեսչություններին և պաշտոնյաներին կոնկրետ հանձնարարականներ տալով` ուղղված արտագաղթի կասեցման համար առարկայական միջոցառումներ ձեռնարկելու խնդրին: Մինչդեռ խորհրդակցությունների այն բովանդակությունը, որ մատուցում է հանրությանը Սերժ Սարգսյանը, բացարձակապես չի ենթադրում կոնկրետ պատասխանատվություն խորհրդակցության արդյունքների համար: Եթե Սերժ Սարգսյանը տա կոնկրետ հանձնարարական, իրավիճակի կոնկրետ նկարագրությամբ և ակնկալվելիք փոփոխության հստակ պատկերացումով, ընդ որում` հրապարակային հնչեցմամբ, ապա հետո Սերժ Սարգսյանը ստիպված է լինելու պատասխան տալ հասարակությանը այն ակնկալիքի համար, որ հնչեցվել է, և որի համար կոնկրետ պաշտոնյային տրվել է կոնկրետ հանձնարարական:

Պարզ է, որ այդպիսի հստակ բովանդակությամբ, հասցեական խորհրդակցությունները այդքան էլ ցանկալի չեն իշխանությանը, քանի որ իշխանությունն ամենից լավ գիտե, որ բեմադրում է ընդամենը շոուներ, որոնք չեն ենթադրում իրավիճակի էական փոփոխություն: Այնպես չէ իհարկե, որ իշխանությունը չի ցանկանում փոխել իրավիճակը: Բայց ցանկանում է այնպես, ինչպես կստացվի, այսինքն ձեռքի հետ` դե, եթե կփոխվի, ավելի լավ, չի փոխվի` հո դրա համար ստիպված չենք լինելու համակարգ փոխել, իշխանության մտածողություն, պատասխանատվության մեխանիզմ փոխել, երկրի կառավարման կարգ փոխել, երկրի կյանքի կազմակերպման արժեքային առանցք փոխել:

Սա է խնդիրը, որ մնում է չլուծված, և որի լուծման փոխարեն, նախագահի մակարդակով կատարվում են ընդհանրական բնորոշումներ և համեմատական վերլուծություններ: Վերլուծությունները պետք է մատուցվեն նախագահին, և նախագահը դրա հիման վրա արդեն վճիռ, որոշում, եզրահանգում, կոնկրետ հանձնարարական պետք է տա, պետք է մոտ ապագայի մարտավարական և ռազմավարական հասցեական տեսլական և գոնե մոտավոր ժամանակացույց նախանշի: Սակայն դեռևս մարտ ամսին տնտեսական թեմատիկայով կատարված խորհրդակցությունը երևի թե ուսանելի է եղել Սերժ Սարգսյանի համար այդ առումով: Այդ խորհրդակցությանը նա հորդորել էր անել քայլեր, որ մայիս-հունիս ամիսներին քաղաքացիների համար շոշափելի լինեն տնտեսական վիճակի դրական փոփոխությունները: Մինչդեռ դրանք իրականում, մեղմ ասած, շոշափելի չեն, և իշխանությունը նույնիսկ հիմա այլ ժամկետների մասին է խոսում` հուլիս-օգոստոս: Պարզ է, որ այդ տապալված ժամանակացույցից հետո Սերժ Սարգսյանը չի համարձակվի որևէ այլ հարցում ժամանակացույց և կոնկրետ հորդոր ասել` լավ իմանալով, թե ինչ է լինելու հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում