Թենիսի ATP և WTP կարգի մրցաշարերը չեն վերսկսվի մինչև օգոստոսի 3-ը:
Այս մասին գրում է Marca-ն: Ի սկզբանե մրցաշրջանը դադարեցվել էր մինչև հունիսի 7-ը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի այս շրջանում այն կրկին երկարաձգվել է: Ըստ պարբերականի, մրցաշրջանը կվերսկսվի օգոստոսին Ցինցինատիի մրցաշարով: Սակայն դեռևս վերջնական որոշում չի կայացավել, քանի որ երկրների սահմանները մնում են փակ:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով չեղարկվել և հետաձգվել են մի շարք միջագզային մրցաշարեր, ինչպես նաև Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը և Եվրոպայի ֆուտբոլի առաջնությունը: