Անգլիական Պրեմիեր լիգայի ղեկավարությունը մտադիր է առաջնության վերսկսումից հետո ակումբներին թույլատրել 5 փոփոխություն կատարել:
Այս մասին գրում է The Sun-ը: Լիգան նման որոշում կկայացնի, քանի որ խիտ խաղային գրաֆիկի պատճառով մեծ է հավանականությունը, որ ֆուտբոլիստները կարող են հաճախ վնասվածքներ ստանան:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պրեմիեր լիգայում հանդես եկող բոլոր ֆուտբոլիստները էլեկտրոնային նամակ էին ստացել, որում նշված է եղել 4 կետ: Ֆուտբոլիստները մայիսի սկզբին պետք է սկսեն տնային մարզումները, պատրաստվեն մայիսի վերջին ամբողջական բազային մարզումներին, ամռանը ոչ մի արտերկրյա ճանապարհորդություն չկատարեն և ակումբների բազա ներկայանան առավելագույնը 48 ժամվա ընթացքում: