Վրաստանում շարունակում է աճել կորոնավիուսով վարակվածների թիվը:
Կորոնավիրուսով վարակվածների թիվը Վրաստանում հասել է 496-ի, տեղեկությունը հրապարակվել է կառավարոության StopCov կայքում:
Մեկ օրվա ընթացքում վարակվածների թիվը մեծացել է 11-ով:
Վարակվածներից ընդհանուր առմամբ առողջացել է 149 մարդ, 6-ը՝ մահացել են: Եւս երեք հիվանդի Վրաստան են տեղափոխել Թուրքիայից եւ Հայաստանից, որտեղ նրանց մոտ կորոնավիրուս են հայտնաբերել:
Մեկուսացման մեջ է 4 833 մարդ, եւս 571-ը գտնվում է ստացիոնար բուժման մեջ:
Վրաստանում կորոնավիրուսային առաջին վարակը գրանցվել է փետրվարի 26-ին: Արդեն մարտի վերջին, վարակի տարածման պատճառով երկրի իշխանությունները արտակարգ դրություն հայտարարեցին: Այն երկարաձգվել է մինչև մայիսի 22-ը: Երկիրը մի շարք սահմանափակումներ է մտցրել, 21: 00-ից 06: 00-ն պարետային ժամ է հայտարարվել: