ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն զբաղվում է Իրանի դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու և զենքի մատակարարման էմբարգոն երկարաձգելու հարցով։ Այս մասին հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Թերթի տվյալներով, ամերիկյան իշխանությունները ծրագրում են առաջնորդվել այս ծրագրով, եթե ՄԱԿ-ի Անվտնագության Խորհուրդը թույլ չտա երկարաձգել զենքի էմբարգոն Իրանի կառավարության նկատմամբ։
Աղբյուրը նշում է, որ Ռուսաստանը և Չինաստանը կարող են վետոյի իրենց իրավունքն օգտագործել էմբարգոն վերականգնելու հարցում։
Իր հերթին Վաշինգտոնը կհիշեցնի Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում ձևական մասնակցության մասին, իսկ հետո կմեղադրի Իրանին համաձայնագիրը խախտելու մեջ։ Դրանից հետո ամերիկյան իշխանությունները նախատեսում են վերականգնել Թեհրանի նկատմամբ խստացվաց պատժամիջոցները։
«Մենք պատրաստ ենք կիրառել մեր բոլոր դիվանագիտական հնարավորությունները, որպեսզի ապահովենք ՄԱԿ-ի ԱԽ-ում զենքի էմբարգոյի պահպանումը»,- ընդգծել է թերթի աղբյուրը։