Friday, 29 03 2024
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում

Ռուսաստանի ԱԳՆ-ն կրկնեց Լավրովին. ինչո՞ւ է աղմկում Մոսկվան

Մի փոքր սխալվել էինք, երբ արձանագրել էինք, որ ապրիլի 24-ին Մոսկվան լռել է՝ չմիանալով հայ ժողովրդին ցավակցող կամ զորակցող երկրներին։ Մոսկվայում այդ օրն անդրադարձել են հայկական օրակարգին, սակայն՝ միանգամայն այլ առիթով։

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում նախատեսված է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում՝ ժողովրդի կամարտահայտման միջոցով. «ԱՊԱ» լրատվական գործակալության հարցմանն ի պատասխան, որպես արձագանք ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կողմից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների ընթացքի մասին արված հայտարարությանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի պատասխանին, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարությունը։

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հիմքում ընկած են Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքները՝ ներառյալ ուժի չկիրառումը, տարածքային ամբողջականությունն ու ինքնորոշումը։ Կարգավորման տարրերի մեջ առկա է Լեռնային Ղարաբաղի հարակից տարածքների վերադարձը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը՝ բնակչության կամարտահայտման միջոցով։ Ինչ վերաբերում է փաստաթղթերին և առաջարկներին, որոնք քննարկվել են և քննարկվում են, ապա ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը դրանք արդեն թվարկել է»,- ասված է ՌԴ ԱԳՆ մեկնաբանության մեջ։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ նաև ասված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման բավական նրբազգաց է, և այն հանրային բանավեճի առարկա դարձնելը ոչ արդյունավետ է։ «Ելակետ ենք ընդունում այն, որ կարգավորումը պետք է դիտարկել բանակցությունների ընթացքում, ձևավորված ֆորմատի մեջ։ Խորհրդակցությունները այս ուղղությամբ շարունակվում են, ինչի ապացույցը ապրիլի 21-ին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների տեսակոնֆերանսն է՝ մասնակցությամբ համանախագահների»,- ասված է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության մեկնաբանության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն ըստ էության հաստատել է իր ղեկավար Լավրովի սկանդալային պնդումները՝ չնայած նրան, որ պաշտոնական Երևանը հերքեց այն պնդումը, թե հիմա բանակցային օրակարգում որևէ փաստաթուղթ է քննարկվում։ Ի դեպ, ուշագրավ է, որ անգամ Կրեմլին մոտ կանգնած որոշ փորձագետներ, որոնք ամենևին էլ աչքի չեն ընկնում հայամետ դիրքորոշումներով, ըստ էության ավելի արժանահավատ են համարել Հայաստանի իշխանության պնդումները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ն օրերս զրուցել է ռուս քաղաքագետ, սոցիոլոգ և փիլիսոփա, «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինի հետ, որը պնդել է, թե «Լավրովի պլանը» անցյալում է։ Նա ասել է, որ հիմա՝ կորոնավիրուսի վարակով պայմանավորված, Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պետք է գոյության թեստ հանձնեն, ու ժամանակավրեպ է մինչկորոնավիրուսային թեմաներին անդրադառնալը։

Այսքանով հանդերձ՝ Լավրովն ու նրա ղեկավարած գերատեսչությունը մնում են անդրդվելի՝ վարելով մի քաղաքականություն, որն ըստ էության դարձավ 2016-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծման պատճառը։ Հիմա փաստորեն Մոսկվան վարում է նույն քաղաքականությունը՝ տարածաշրջանում մեծացնելով պատերազմի ռիսկերը։

Մյուս կողմից՝ հիմնազուրկ չէ այն պնդումը, որ Լավրովի կամ Ռուսաստանի ԱԳՆ բարձրացրած «աղմուկը» ոչ այնքան ԼՂ խնդրի, որքան Հայաստանում ներքաղաքական անկայունություն սերմանալու փորձի մասին է։ Վերջին ասուլիսում Ռուսաստանի ԱԳ նախարարը խաղարկել է Հայաստանի հասարակությանը հուզող երկու թեմաներ՝ ԼՂ հարցը ու գազի սակագնին վերաբերող բանակցությունները։ Երկու դրվագով էլ Լավրովը նպատակային ձևով փորձել է Հայաստանի հասարակությանը տրամադրել սեփական իշխանության դեմ՝ մի դեպքում տպավորություն առաջացնելով, թե Փաշինյանի թիմը ժողովրդի թիկունքում «հանձնում» է Արցախը, մյուս դեպքում պատրանք ստեղծելով, թե գազի սակագինը բարձր է պաշտոնական Երևանի պատճառով։

Սա ըստ էության Մոսկվայի «հիբրիդային պատերազմն» է Հայաստանի դեմ, ու դեռ հայտնի չէ, թե ինչպիսի նոր «անակնկալներ» կարելի է սպասել հյուսիսից։

ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ ասված է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեման բավական նրբազգաց է, և այն հանրային բանավեճի առարկա դարձնելը ոչ արդյունավետ է, ու տակավին անհասկանալի է մնում, թե ինչո՞ւ այս դիտողությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում չեն անում իրենց ղեկավարին, երբ նա հանդես է գալիս հրապարակային, ընդ որում՝ խիստ կասկածելի ու չհիմնավորված հայտարարություններով։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում