Saturday, 20 04 2024
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը

«ԽՍՀՄ վերածնման կամ չվերածնման էջը մենք արդեն շրջել ենք. Պուտինի խոսքերը պետք է մեկնաբանել այս իմաստով». Լուկյանով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը օրեր առաջ հանդես է եկել քաղաքական խիստ ուշագրավ հայտարարությամբ, որն ուղղակիորեն առնչվում է նաև Հայաստանին, իսկ ավելի լայն առումով՝ նախկին խորհրդային երկրներին ու հատկապես եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին մասնակցող պետություններին: Իհարկե, լուրը, որ պիտի հաղորդենք, դժվար է ոգևորիչ կամ լավատեսական անվանել: Այն ավելի շատ Մոսկվայի ազդեցության ուղեծրում գտնվող երկրների ինքնիշխանությանն ու անկախությանը սպառնացող վտանգի և մարդկանց գիտակցության մեջ արմատացած վախերի մասին է: Հենց այդ վախերի մասին էլ խոսել է Կրեմլի ղեկավարը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Պուտինը “Россия-1” հեռուստալիքով հեռարձակվող «Մոսկվա, Կրեմլ, Պուտին» հաղորդմանը տված հարցազրույցի ընթացքում ասել է, թե նախկին խորհրդային երկրները աստիճանաբար հաղթահարում են ԽՍՀՄ (Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն) վերածնման հետ կապված վախերը:

Կրեմլի ղեկավարի խոսքերով՝ հետխորհրդային տարածքում տեղի ունեցող ինտեգրացիոն գործընթացների մեջ ոչ մի զարմանալի բան չկա՝ բացի նրանից, որ մասնակից երկրները մինչ օրս այնքան առաջ չեն գնացել այդ ճանապարհով, որքան կարող էին:

«Այդուհանդերձ, հարկավոր է ուղիղ ասել դա», – շարունակել է Ռուսաստանի նախագահը. «Հաղթահարելով անցյալի ինչ-որ ֆոբիաներ, հաղթահարելով վախերը՝ կապված Խորհրդային Միության և խորհրդային կայսրության վերականգնման հետ՝ այնուամենայնիվ, ըմբռնումը, որ ջանքերի միավորումը օգտակար է բոլորին, անխուսափելիորեն ճանապարհ է հարթում իր համար»:

Ընդհանրապես վերջին շրջանում Մոսկվայից ամենաբարձր մակարդակով հնչող հայտարարություններից այն տպավորությունն է, կարծես Ռուսաստանի ղեկավարությունը անկեղծության միամսյակ է հայտարարել: Թե որքանո՞վ է դա կապված կորանավիրուսի հետևանքով առաջացած խնդիրների ու հատկապես նավթի գների ռեկորդային անկման հետ, որն, անշուշտ, հսկայական նշանակություն ունի Ռուսաստանի տնտեսության համար, դժվար է ասել: Բայց ամեն դեպքում հիշենք, որ անցած շաբաթվա ընթացքում մեկ այլ ուշագրավ հայտարարությամբ հանդես եկավ նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ բացեիբաց խոսելով հայտնի «Լավրովի պլանի» մասին, որի գոյությունը Մոսկվան նախկինում համառորեն հերքում էր:

Սրան զուգահեռ իր խաղաքարտերը, կարծես թե, բացում է նաև Պուտինը՝ խոսելով հետխորհրդային տարածքի ինտեգրման և իր աշխարհաքաղաքական ծրագրերի մասին: Տեղին է թերևս հիշել, որ չնայած այս հայտարարությանը՝ ժամանակին, երբ Մոսկվան նոր էր ակտիվացնում Մաքսային միության ընդլայնման և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) ձևավորման գործընթացները, ռուսաստանցի չինովնիկներն ու քաղաքագետները միաբերան հավաստիացնում էին, որ Մոսկվան Խորհրդային Միությունը վերականգնելու մտադրություն չունի: Այդ դեպքում ինչպե՞ս հասկանանք Պուտինի այս վերջին հայտարարությունը: Այսօր արդեն Ռուսաստանի վերջին 20 տարիների միահեծան առաջնորդը հրապարակայնորեն և մեծ գոհունակությամբ խոսում է նախկին խորհրդային մյուս երկրներում նախկին կայսրության վերականգնման վախերի հաղթահարման մասին: Ի դեպ, տարիներ առաջ՝ դեռևս 2005 թվականին, Վլադիմիր Պուտինը հանդես էր եկել այս թեմային առնչվող մեկ այլ հետաքրքրական հայտարարությամբ՝ ասելով, թե ԽՍՀՄ փլուզումը 20-րդ դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն էր:Ի՞նչ կապ կա այս երկու հայտարարությունների միջև և ո՞րն է դրանց ուղերձը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կրեմլին մոտ կանգնած և պուտինյան քաղաքականության էությունը շատ լավ հասկացող ռուսաստանցի հայտնի փորձագետներից մեկը՝ «Ռուսաստանը գլոբալ քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագիր, միջազգայնագետ Ֆյոդոր Լուկյանովը:

– Պարոն Լուկյանով, երբ 2013 թվականին սկսում էին Եվրասիական տնտեսական միության նախագիծը, և Հայաստանի նախագահն էլ հայտարարեց այդ գործընթացին մասնակցելու ցանկության մասին, մեզ հավաստիացնում էին, որ «ո՛չ, եվրասիական նախաձեռնության նպատակը Խորհրդային Միության վերականգնումը չէ», և այլն, և այլն: Այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունը: Սա ինչ-որ ուղե՞րձ է:

– Անկեղծ ասած՝ ես չեմ լսել իր այդ խոսքերը և նշված հաղորդումն էլ չեմ նայել, ուստի չգիտեմ՝ ի՞նչ կոնտեքստում է դա ասել: Ամեն դեպքում, կարծում եմ՝ խոսքն այստեղ ԽՍՀՄ-ի մասին չէ: Պարզ է, որ Խորհրդային Միության վերածնման մասին խոսք լինել չի կարող: Դա ծիծաղելի է: Պուտինը տարօրինակ ֆանտազիաների աշխարհում չի ապրում: Ավելի շուտ շեշտը պետք է դնել հայտարարության երկրորդ մասի վրա, որ համագործակցությունը անհրաժեշտ է և ձեռնտու է բոլորին: Սա ակնհայտ է, բայց նաև ընդհանրական: Պարզ է, որ համագործակցությունը բոլորին էլ պետք է, բայց հարցն այն է, թե ի՞նչ բնույթի պետք է լինի այդ համագործակցությունը և որքանո՞վ այն պետք է ընդլայնվի ու խորանա: Այս հարցի շուրջ մշտապես առաջանում են տարաձայնություններ և վեճեր: Ես կարծում եմ, որ Պուտինի այդ խոսքերը պետք է մեկնաբանել այն իմաստով, որ ԽՍՀՄ վերածնման կամ չվերածնման էջը մենք արդեն շրջել ենք: Դա այլևս խոսակցության թեմա չէ: Խոսակցության թեման այն է, թե ի՞նչ պայմաններով և արդյո՞ք կձևավորվի փոխգործակցությունը նոր տարբերակով հետխորհրդային տարածքում: Ավելի ճիշտ՝ ոչ թե հետխորհրդային, այլ եվրասիական տարածքում: Հիմա ավելի շատ խոսում են եվրասիական տարածքի մասին, որի մեջ կարող են մտնել ինչպես նախկին խորհրդային հանրապետությունները, այնպես էլ այլ երկրներ: Որովհետև Չինաստանն այժմ մաս է կազմում բոլոր այս գործընթացներին, և դրանում որևէ կասկած չկա:

– Ընդհանուր առմամբ, իհարկե, պարզ է, թե ի՞նչ վախերի ու ֆոբիաների մասին է խոսում Ռուսաստանի նախագահը: Բայց երբ մենք խոսում ենք Խորհրդային Միության վերականգնման հնարավորության մասին, իմ տպավորությամբ, խոսքը ոչ թե խորհրդային մոդելի պետության վերականգնման, այլ պարզապես նշված տարածքում Մոսկվայի քաղաքական ազդեցության և գերիշխող դիրքերի վերականգնման մասին է: Արդյո՞ք ճիշտ եմ հասկացել հարցի էությունը:

– Այո՛, իհարկե, խոսքը խորհրդային մոդելի տառացի վերաստեղծման մասին չէ: Դա ընդհանրապես հնարավոր չէ:

Խոսքը որոշակի ընդհանրության մասին է: Այն, որ այդ ընհանրությունը ընկալվում է որպես անհամապատասխան մի բան, դա էլ նորություն չէ: Ամեն դեպքում սրանք շտամպեր են, և ԽՍՀՄ վերականգման կամ չվերականգման հետ կապված այդ հարցն այլևս թեմա չէ: Այսօր, երբ կորոնավիրուսի ճգնաժամը զգալիորեն թափ տվեց աշխարհի մակերեսը, ավելի արդիական հարցեր կան:

– Այս թեմայի առնչությամբ Պուտինի ամենահայտնի հայտարարություններից մեկն այն է, որ «ԽՍՀՄ փլուզումը դարի խոշորագույն աշխարհաքաղաքական աղետն էր»: Ի՞նչ իմաստով և ի՞նչ համատեքստում է նա ասել այս խոսքերը:

– Լսեք, այդ հայտարարությունը հնչել է 15 տարի առաջ, բայց մինչ օրս դրա մասին հիշեցնում են: Եթե վերցնեք Դաշնային ժողովում հնչեցված այդ ուղերձի ամբողջական տեքստը, ապա կտեսնեք, որ խոսքն այն մասին է, որ այդ փլուզումը ծանրագույն ցնցումներ է հարուցել մարդկանց համար, որոնց բնականոն կյանքը խաթարվել է, նրանք զրկվել են գոյության հնարավորություններից և աղբյուրներից, շատերը հայտնվել են ոչ այն երկրում, որտեղ ապրում էին: Այդ ուղերձում նշվում էր սոցիալական զոհերի, սոցիալ-հումանիտար հետևանքների մասին: Այո՛, «աշխարհաքաղաքական» բառը նա իրոք գործածել է և դա հետագայում ծնեց տարբեր մեկնաբանություններ, բայց եթե նայեք ամբողջական համատեքստը՝ խոսքն այնտեղ այլ բանի մասին է: Իսկ այն, որ ԽՍՀՄ փլուզումը ծանրագույն սոցիալ-տնտեսական ցնցումներ առաջացրեց, դրա հետ վիճելն անհեթեթություն է, այդպես չէ՞:

– Այս համատեքստում մեկ այլ այժմեական հարց կա: Այսօր շատ են խոսում, օրինակ, Եվրամիության ճգնաժամի մասին, և ընդհանրապես շատերն են կարծում, որ կորոնավիրուսի բերած փոփոխությունները կարող են թուլացնել գլոբալիզացման և ինտեգրման գործընթացները աշխարհում: Այդ փոփոխությունները, Ձեր կարծիքով, ԵԱՏՄ-ի վրա կազդե՞ն:

– Ինտեգրացիոն նախագծերին, այո՛, մարտահրավեր է նետվել, քանի որ ճգնաժամը ցույց տվեց, որ ամենածանր սթրեսի պահին, երբ վտանգի տակ է հայտնվում ոչ թե մարդկանց բարեկեցությունը, այլ կյանքը, անվտանգությունը, յուրաքանչյուր պետություն մնում է դեմ առ դեմ ինքն իր հետ: Եվ Եվրամիությունը դա ցուցադրեց շատ վառ գույներով:

Ուստի, անշուշտ, ինտեգրացիոն միավորումների բնույթի մեջ ինչ-որ փոփոխություններ կլինեն: Իսկ Եվրասիական միությունն ամենայն հավանականությամբ չի անհետանա, ոչ մի տեղ էլ չի կորչի: Այն, իհարկե, կսկսի փոփոխվել, այնտեղ կլինեն լուրջ խնդիրներ, բայց այն կպահպանվի զուտ այն պատճառով, որ շատ քիչ է զարգացած:

Եվրամիության փլուզումը աներևակայելի չափերի աղետ կլինի Եվրոպայի համար, և պարզ չէ, թե ի՞նչ կլինի դրանից հետո: Իսկ Եվրասիական միության առավելությունը, որքան էլ պարադոքսալ հնչի, այն է, որ այս կառույցը շատ քիչ է զարգացած: Մենք այնպիսի լուրջ ակնկալիքներ չունենք՝ ինչպես եվրոպական երկրները Եվրամիությունում, հետևաբար  ճգնաժամն էլ այդքան ծանր չի լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում