Թուրինի «Յուվենտուս»-ը կարող է խզել պայմանագիրը Գոնսալո Իգուաինի հետ, քանի որ ֆուտբոլիստը կարանտինի ընթացքում կապի դուրս չի գալիս ակումբի հետ:
Այս մասին գրում է Tuttosport-ը: Իգուաինը պանդեմիայի ինքնամեկուսացման ընթացքում վերադարձել է հայրենիք` Արգենտինա, որպեսզի լինի հիվանդ մոր կողքին: «Յուվենտուս»-ը պահանջել է արտերկրում գտնվող ֆուտբոլիստներին կրկին վերադառնալ Իտալիա, սակայն Իգուաինը հրաժարվել է:
Գոնսալո Իգուաինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2016 թվականին: Մինչ այդ արգենտինացին հանդես է եկել «Ռեալ»-ում, «Նապոլի»-ում, «Միլան»-ում և «Չելսի»-ում: «Արքայական ակումբի» կազմում Իգուաինը երեք անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն: «Նապոլի»-ի կազմում` Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, իսկ «Յուվենտուս»-ի հետ երկու անգամ հաղթել Սերիա Ա-ում, երկու անգամ էլ տիրացել Իտալիայի գավաթին: