Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Այս խայտառակ պայմաններում մտածել հայրենադարձության մասին՝ անլուրջ է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ժողովրդագիր Ռուբեն Եգանյանը:

– Պարոն Եգանյան, այս օրերին, երբ կորոնավիրուսը ամբողջ տարածքում տարածվել է, տեսակետներ են հնչում, որ հայրենադարձություն կազմակերպելու շրջանն է հիմա՝ հաշվի առնելով, որ ողջ աշխարհում արտակարգ դրություն է, և այլ երկրներում անօրինական կամ առանց գրանցման բնակվող բազմաթիվ հայրենակիցներ ունենք, որոնք ցանկություն ունեն վերադառնալու։ Որքանո՞վ է ռացիոնալ այս փուլում մտածել հայրենադարձության մասին, և արդյոք իշխանությունը ունի՞ այս ուղղությամբ քայլեր անելու անհրաժեշտություն:

– Ես չեմ պատկերացնում, թե պետությունն ինչ կարող է անել այդ ուղղությամբ, որովհետև տնտեսության այս խայտառակ իրավիճակում պետությունը հազիվ թե իրական հնարավորություններ ունենա նման ծրագրեր իրականացնելու: Երկրորդ՝ մենք բոլորս բոլորովին տեղյակ չենք և չենք ընկալում, թե ինչ ընթացք է ունենալու այս ամենը: Նման պայմաններում ենթադրել, որ մարդիկ կսկսեն զանգվածաբար վերադառնալ՝ բոլորովին իրատեսական չէ: Ամենակարևորը՝ պետք է հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ է ավարտ ունենալու այս ամենը, և մի մոռացեք, որ ամեն ինչից զատ՝ աշնանը սպասվում է վարակի նոր հոսք: Դա էլ է բավական բարդացնում կանխատեսումներ անելու խնդիրը:

– Այսինքն՝ առժամանակ պետք է մոռանա՞լ հայրենադարձության մասին։ Մյուս կողմից՝  իշխանությունն անգամ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկավ վերջին շրջանում:  

– Ես չգիտեմ, թե ինչ նախաձեռնություն է եղել, դրա իմաստը որն է, դրա տնտեսական հնարավորություններն ինչպիսին են, հետևաբար չեմ կարող դատողություններ անել: Ընդհանրապես, ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ենթադրվում այդ հայրենադարձություն ասվածի տակ: Ում ենք ենթադրում բերել և ինչ կերպ ենք այդ բերածների համար ապահովում այստեղ մնալը: Մարդիկ իրենք էլ չեն հասկանալու, թե ինչ է կատարվում, և արդյոք իմաստ ունի՞ այդ անորոշության պայմաններում այդպիսի կտրուկ քայլեր անել, բնակության վայր փոխել: Դրա մասին հիմա խոսելը շատ վաղաժամ է և ինչ-որ տեղ՝ անիմաստ:

– Տեսակետ կա, որ կառավարությունը պետք է, օրինակ, հատուկ բնակֆոնդի զարգացման հիմնադրամ ստեղծի և յուրաքանչյուրին հնարավորություն տա բնակարան ձեռք բերելու, այսինքն՝ արվեն քայլեր, որոնք հիմք կհանդիսանան, որ շատերը վերադառնան Հայաստան:

– Երբ խոսում ենք հայրենադարձության մասին, չպետք է մոռանանք, որ միգրացիա երևույթը երկկողմանի է: Մի կողմից՝ գնում են, մի կողմից՝ գալիս են: Մենք դեռ չենք կարողացել դադարեցնել մեզնից գնալը, ցանկանում ենք սկսել վերադարձը:

Ընդ որում՝ այս կորոնավիրուսային զարգացումների հարաբերականորեն դրական կողմն այն է, որ առավելագույնը կնվազի երկրից դուրս գնացողների թվաքանակը: Ընդ որում՝ դա կնվազի և այն պատճառով, որ իրավիճակն է անհասկանալի, և այն պատճառով, որ ընդունող երկրները էապես վերանայելու են իրենց միգրացիոն քաղաքականությունը, բայց այս պայմաններում մենք ոչ միայն նոր աշխատատեղեր չենք ստեղծում, այլև ահագին պակասելու է մեր աշխատատեղերի թիվը: Բայց սա հարաբերականորեն է դրական, որովհետև այդ մարդիկ, որ երկրից չեն գնալու, նրանց ապրելու հնարավորությունները էապես կվատանան: Աղքատությունը կխորանա:

Ի՞նչ է մեզ մոտ կատարվելու. տուրիզմի ոլորտը լրիվ սնանկանալու է: Ես, օրինակ, այս տարի չեմ սպասում, որ զանգվածային տուրիզմ կլինի, իսկ դա նշանակում է, որ անհասկանալի է, թե ինչ է լինելու տուրիզմին առնչվող նաև այլ ոլորտների ապագան, մասնավորապես՝ հանրային սննդի ոլորտը: Հիմա այս խայտառակ պայմաններում դնել մտածել հայրենադարձության մասին՝ անլուրջ է: Հիմա պետք է մտածել ինչպես այս վիճակից դուրս գալ, ոնց փորձել տնտեսությունը խթանել, այնպես անել, որ գոնե կորուստները նվազագույնի հասցվեն:

– Այդ մասին իշխանությունները չե՞ն մտածում:

– Իհարկե, մտածում են, բայց հիմա բոլոր երկրներն էլ մտածում են: Օրինակ՝ Ռուսաստանն էլ է այդ մասին մտածում, բայց իր քայլերն էլ են անհասկանալի և ոչ այնքան արդյունավետ: Սա շատ բարդ խնդիր է, և ինձ թվում է՝ բոլորս այնքան էլ լավ չենք պատկերացնում. դրա հետևանքները զգալու ենք մոտակա տարիների ընթացքում: Ամենասարսափելին այն կլինի, որ այս իրավիճակը աշնանը նորից կրկնվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում