Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Կորոնավիրուսն ու նավթի գների պատմական անկումը. մարդիկ ավելի շուտ այլմոլորակայինների հարձակմանը կհավատային

«Եթե որևէ մեկը նախկինում նկարագրեր այն սցենարը, որը հիմա տեսնում ենք, և առաջարկեր նաև աղետի այլ սցենար, օրինակ՝ այլմոլորակայինների հարձակում, շատերը կասեին, որ իրենք ավելի շուտ հավատում են այլմոլորակայինների հարձակմանը, քան թե այն սցենարին, ինչ տեղի է ունենում այսօր»:

Կորոնավիրուսի ճգնաժամը շարունակում է հսկայական վնասներ հասցնել համաշխարհային տնտեսությանը, ու կրկին ուշադրության կենտրոնում էներգակիրների շուկան է: Երբ մարտի սկզբին խնդիրներ սկսվեցին նավթի շուկայում, և Brent տեսակի նավթի գինը ընկավ 30 տոկոսով, դա լուրջ ահազանգ էր խոշոր արտահանողների և առհասարակ համաշխարհային տնտեսության համար, առավել ևս եթե հաշվի առնենք, որ այդ ամենը տեղի էր ունենում կորոնավիրուսային ճգնաժամի սրման ֆոնին: Գների անկումը շարունակվեց նաև հետագայում: Բայց այն, ինչ տեղի ունեցավ այս չորեքշաբթի՝ ապրիլի 20-ին, գերազանցեց տնտեսագիտական կանխատեսումների և առհասարակ մարդկային երևակայության բոլոր սահմանները ու վստահաբար կգրանցվի պատմության դասագրքերում: Ինչպես մամուլն է գրում՝ ապրիլի 20-ին, Երևանի ժամանակով 21:56-ին, ամերիկյան WTI տեսակի նավթի 1 բարելի գինը ընկել է մինչև 0 դոլար, իսկ հետագա 1 ժամվա ընթացքում նավթի գինը 0-ից էլ ցածր է իջել՝ հասնելով պատմական մինիմումի: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը գրում է, որ պատմության մեջ առաջին անգամ WTI ապրանքանիշի 1 բարելը  վաճառվել -(մինուս) 37, անգամ` -40 դոլարով: Այլ կերպ ասած` արտադրողները սկսել են իրենք վճարել գնորդներին նավթը տանելու համար՝ մտավախություն ունենալով, որ առաջիկայում պահեստարաններն այլևս կարող են չբավարարել:

Թե ի՞նչը բերեց սրան և ի՞նչ հետևանքներ կունենա սև ոսկու գների պատմական անկումը համաշխարհային տնտեսության համար՝ դեռ երկար կվերլուծեն մամուլում և փորձագիտական շրջանակներում: Վերլուծաբաններն ասում են, որ այս իրավիճակն առաջացել է կորոնավիրուսի համավարակի տարածման պատճառով: Նավթի գնանկումը կապված է պահանջարկի կրճատման և համաշխարհային պաշարների ավելցուկի հետ:

Իսկ սա լա՞վ է Հայաստանի համար, թե՞ վատ՝ նույնպես շատ հետաքրքիր հարց է: Կարելի է ասել, որ նավթի ռեկորդային գնանկումը ունի և՛ դրական, և՛ բացասական կողմեր: Էներգետիկ հարցերի փորձագետ Արա Մարջանյանը ասում է, թե պարտադիր չէ, որ նավթի գների անկումը բացասաբար ազդի Հայաստանի վրա, կարող են լինել նաև դրական էֆեկտներ: Այդ էֆեկտներից մեկը բենզինի գնի զգալի անկումն էր: Հիմնական ակնկալիքներից մեկը Հայաստանում այն է, որ նավթի գնանկումը կբերի նաև մյուս կարևոր էներգառեսուրսի՝ բնական գազի գների նվազեցմանը: Վերջին ամսվա իրադարձությունները ծանրակշիռ փաստարկ դարձան Հայաստանի կառավարության ձեռքին՝ առաջարկելու «Գազպրոմին» քննարկել ռուսական գազի գնի նվազեցման հարցը: Սակայն ռուսական կողմը, կարծես թե, այնքան էլ հակված չէ ընդառաջ գնալու այդ առաջարկին: Ճիշտ հակառակը: Եվ Ռուսատանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությունները դրա վառ վկայությունն են:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է գերմանացի միջազգայնագետ Ալեքսանդր Ռահրը:

– Պարոն Ռահր, ո՞րն էր այս ռեկորդային գնանկման պատճառը և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ:

– Նավթի քաղաքականության ողջ պատմության մեջ նման բան դեռ չէր եղել, ուստի կարելի է տարբեր կերպ դա մեկնաբանել: Իհարկե, մենք գիտենք՝ ո՞վ է մեղավոր նավթի այս աղետալի անկման համար: Մեղավորը կորոնավիրուսն է, որը մարդկության պատմության մեջ առաջին անգամ կանգնեցրեց արտադրությունը ամբողջ աշխարհում: Ամբո՛ղջ աշխարհում: Եվ հատկապես արդյունաբերական խոշոր երկրներում: Նման բան չի եղել նույնիսկ պատերազմների ժամանակ: Ամեն ինչ կանգնած է, գործարանները փակ են, մարդիկ աշխատանքի չեն գնում, մեքենաներ չեն վարում, ինքնաթիռները չեն թռչում, և նավթի կարիք չկա: Եվ հիմա ընկերությունները կսկսեն սպասել, գոյատևել և պատրաստվել նրան, որ նավթի գինն, իհարկե, կրկին կբարձրանա այն բանից հետո, երբ վերջապես կարանտինային տնտեսությունների ժամանակաշրջանը կավարտվի, և երկրները քայլ առ քայլ կսկսեն բացել իրենց տնտեսությունները, մարդիկ կսկսեն արտադրել: Եվ այդ ժամանակ արդեն նավթի կարիք կլինի: Մեծ թռիչք, իհարկե, չի լինի, բայց այս ռեսուրսն այսօր այնքան էժան է, որ ավելի շուտ նավթ կգնեն, քան թե այլընտրանքային կամ վերականգնվող էներգետիկայի աղբյուրներ: Փողը կհերիքի միայն ավանդական աղբյուրների համար: Այնպես որ, պետք է զինվել համբերությամբ և սպասել: Ամբողջ հարցն այն է, թե որքա՞ն երկար կտևի տնտեսության կարանտինը: Կանխագուշակելն անհնար է:

– Նկատի ունեք, որ ոչ թե ՕՊԵԿ-ի երկրներն են մեղավոր, Սաուդյան Արաբիան, այլ պարզապես օբյեկտիվորեն նավթի մեծ ավելցուկ է առաջացել և գինը շեշտակիորեն ընկել է:

– Այո, ոչ ոք էլ մեղավոր չէ: Յուրաքանչյուրն իր ձևով է գործել, ամեն մեկն իր շահերն է պաշտպանել, դա նորմալ է: Պարզապես կանգնել է ամբողջ համաշխարհային տնտեսությունը: Դա է պատճառը: Նման բան ոչ ոք չէր կարող երևակայել: Եթե որևէ մեկը նախկինում նկարագրեր այն սցենարը, որը հիմա տեսնում ենք, և առաջարկեր նաև աղետի այլ սցենար, օրինակ՝ այլմոլորակայինների հարձակում, շատերը կասեին, որ իրենք ավելի շուտ հավատում են այլմոլորակայինների հարձակմանը, քան թե այն սցենարին, ինչ տեղի է ունենում այսօր: Սա ցույց է տալիս իրավիճակի անհեթեթությունը: Հանգամանքների աննախադեպ զուգադիպումը բերեց նրան, որ ամբողջ աշխարհի տնտեսությունն այսօր կանգնած է: Հարցն այն է, թե որքա՞ն սա կտևի: Եթե համաճարակը արդյունաբերական խոշոր երկրներում չկրկնվի, – Ամերիկայում, Գերմանիայում, Իտալիայում վարակի տեմպերը, կարծես թե, նվազում են, – եթե նոր ալիք չլինի, ապա այդ դեպքում, կարծում եմ, հունիսին տնտեսությունը կսկսի բացվել, և նավթի գները կրկին կսկսեն բարձրանալ:
– Իսկապես սա, կարծես, ֆանտաստիկայի ժանրից լինի: Ինչպե՞ս կարող է նավթի գինը -40 դոլար լինել: Ինչպե՞ս սա պատահեց:

– Հիմա դա ոչ ոք չի կարող ասել, կանխատեսումներն անելն այս պահին շատ դժվար է: Սա մի ընդհանուր, աննախադեպ մարտահրավեր է՝ ի դեմս համավարակի: Այն կարող է վերադառնալ և կարող է այդքան շուտ չնահանջել: Երկրները ամեն օր տարբեր որոշումներ են ընդունում. մի օր ուզում են բացել տնտեսությունը, հետո նորից փակում են: Ուստի գալիք զարգացումները կանխատեսելն անհնար է: Բայց ինձ թվում է՝ մայիս ամսին շատ դժվար է լինելու: Մայիսին, ըստ երևույթին, տնտեսությունները չեն բացվի, բայց մայիսի վերջին, հունիսին դրանք պետք է, որ բացվեն, և իրավիճակը աստիճանաբար, դանդաղ կսկսի կարգավորվել:

– Այս վերջին օրերին տրամադրությունները թե՛ մեր երկրում և թե՛ այլ երկրներում, կարծես թե, փոխվում են, մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը, ավելի անտարբեր են դարձել, սկսել են այլ կերպ նայել այս ամենին: Երկրներն էլ հասկանում են, որ այս ամենը կարող է շատ երկար տևել ու ստիպված են պարզապես հարմարվել այս իրավիճակին ու կամաց-կամաց վերականգնել բնականոն կյանքը, որովհետև հնարավոր չէ անվերջ տնտեսությունը կանգնեցրած վիճակում պահել: Այս տեսանկյունից որքանո՞վ է հավանական, որ տնտեսությունը շուտով կվերագործարկվի:

– Գիտեք, մենք ապրում ենք մարդասիրական աշխարհում, 21-րդ դարը մարդասիրության դար է, գրեթե բոլոր երկրներում ժողովրդավարություն է: Եթե այս աղետը 150 տարի առաջ տեղի ունենար՝ գուցե այլ որոշումներ լինեին: Կասեին՝ թող երիտասարդները աշխատեն, իսկ ծերերն էլ, ինչ արած, թող իրենց վտանգի ենթարկեն կամ նստեն տանը: Բայց մենք ապրում ենք մարդասիրության ժամանակաշրջանում և մարդասիրական հասարակություններում, ժողովրդավարական երկրներում և բոլորը, բացառությամբ մի քանիսի, ընդունեցին այն որոշումները, որ մենք տեսանք: Այն է՝ առաջին հերթին փրկել ավագ սերնդի, ծերերի կյանքը: Ծերերը ռիսկային գոտում են և նրանցից յուրաքանչյուր 5-րդը վարակվում է կորոնավիրուսով: Դրա համար էլ որոշեցին կանգնեցնել տնտեսությունը: Հարցն այն է, թե ինչքա՞ն երկար կարող ենք մեզ նման բան թույլ տալ: Սա մեծ հարց է, որն այսօր քննարկում են բոլոր կառավարությունները:

– Այսօր Հայաստանում ակտիվորեն քննարկվում է նաև գազի գնի հարցը: Հայկական կողմն առաջարկում է նվազեցնել ռուսական գազի գինը, բայց ռուսական կողմն առայժմ նման պատրաստակամություն ցույց չի տալիս: Նավթի գների անկումը կազդի՞ գազի գնի վրա:

– Այս պահին անհնար է կանխատեսել, քանի որ չգիտենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Ռուսաստանում: Այս պահի դրությամբ Ռուսաստանը համաճարակի զարգացման տեմպերով հետ է մնում Գերմանիայից, Իտալիայից, Չինաստանից, հետևաբար տնտեսության կանգնեցման գործընացն այնտեղ մեկ կամ երկու շաբաթ ավելի երկար կտևի, քան Արևմտյան Եվրոպայում: Ուստի հարկավոր է հաղթահարել այս վիճակը: Տեսնենք: Հույսն այն է, որ Չինաստանը և ասիական երկրները, որոնք շատ արագ դուրս են գալիս ճգնաժամից, կրկին նավթի պահանջարկ կունենան:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում