Ադրբեջանում կորոնավիրուսային վարակի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 25-ով՝ հասնելով 1617-ի: Այս մասին հաղորդել է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի նախարարների խորհրդին կից գործող գործադիր շտաբի տվյալները:
Նշվում է, որ 67 ապաքինավծներ դուրս են գրվել հիվանդանոցներից: Ընդհանուր առմամբ հիվանդությունից բուժվել է 1080 մարդ:
21 հիվանդ մահացել է COVID-19-ից:
Ներկայում 516 վարակված անձինք գտնվում են հատուկ բուժման հիվանդանոցներում, նրանցից 15-ի վիճակը ծանր է:
Ընդհանուր առմամբ, հանրապետությունում անցկացվել է ավելի քան 120 հազար թեստ` կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար: