Thursday, 28 03 2024
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

«Ցավակցեց» անգամ Էրդողանը, լռեց միայն Մոսկվան

Անցած տարի ԱՄՆ Կոնգրեսի զույգ պալատները, այդ թվում Ներկայացուցիչների պալատը՝ ձայների ճնշող մեծամասնությամբ, իսկ Սենատը՝ միաձայն, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչին Թուրքիան վրդովմունքով է արձագանքել: Սակայն նույնիսկ այս հանգամանքը, մեր քաղաքական ընտրանու և հասարակության մոտ որևէ սպասում չէր առաջացրել նախագահ Դոնալդ Թրամփի այս տարվա ուղերձի հանդեպ։ Երևանում հստակ գիտակցվում էր, որ ամերիկյան օրենսդիրների որոշման հարցում զրոայական դերակատարություն ունեն մեր դիվանագիտական ջանքերը ու նվազագույն նշանակություն՝ հայկական լոբբի հետևողական գործունեությունը․ ԱՄՆ խորհրդարանի անցած տարվա հիրավի պատմական որոշումները դիտարկելի են թուրք-ամերիկյան հարաբերությունների ու Վաշինգտոնի մերձավոր-արևելյան քաղաքականության համատեքստում։

Այս ֆոնին բնավ զարմանալի չէր, որ Թրամփն, ըստ էության, կրկնեց իր նախորդ տարվա ուղերձները՝ բովանդակային հարթության վրա։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել ապրիլքսանչորսյան ուղերձով, որում կրկին օգտագործել է Մեծ Եղեռն տերմինը։

Իհարկե, գնահատականների հարցում Թրամփը հնչեցրել է ձևակերպումներ, որոնք ամբողջացնում են Ցեղասպանության եզրը, սակայն միևնույն է՝ չի հնչեցրել միջազգայնորեն ճանաչված այդ տերմինը։ ԱՄՆ-ում տարին ընտրական է ու քաղաքականության ընդունված կանոնների համաձայն՝ շատ ավելի պերճախոս է եղել նախագահական կամպանիայում Թրամփի հիմնական մրցակիցը՝ դեմոկրատ Ջո Բայդենը։

Նա ոչ միայն  օգտագործել է Ցեղասպանություն տերմինը, այլ նաև հիշեցրել է, որ Սենատում գտնվելու տարիներին մշտապես առաջնորդել է հայերի դեմ իրականացված ցեղասպանությունը ճանաչելու ջանքերը։ «Եթե ընտրվեմ, ես պարտավորվում եմ իմ աջակցությունը ցուցաբերել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին, և իմ վարչակազմի համար թիվ մեկ առաջնահերթություն կդարձնեմ համընդհանուր մարդկային արժեքները։ Այսօր ես միանում եմ ամբողջ հայությանն ու ամերիկահայ համայնքին, որը մեծ նպաստ է բերել մեր ազգին՝ հիշելով և հարգելով Հայոց ցեղասպանության զոհերին»,- ասված է Բայդենի հայտարարության եզրափակիչ հատվածում։

Սակայն նույնիսկ Սպիտակ տան կանխատեսելի ու ստանդարտ ուղերձը հարուցեց Անկարայի զայրույթը։ Թուրքիայի արտաքին գերատեսչության տարածած հայտարարության համաձայն՝ ԱՄՆ նախագահի ուղերձը «հիմնված է հայերի կողմից դոգմայի վերածված սուբյեկտիվ պատումների վրա»։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ դեռ ուժի մեջ է 1915-ի դեպքերի ուսումնասիրության համար պատմաբանների համատեղ հանձնաժողով ստեղծելու թուրքական կողմի առաջարկը։ «Հավատում ենք, որ հանձնաժողովի ստեղծման պարագայում ճշմարտությունը ի հայտ կգա:

Հանձնաժողովի հարցը օրակարգից հանողները այն ծայրահեղական հայերն են, որոնք ուզում են մոռանալ տալ 1915 թվականին ունեցած իրենց պատասխանատվությունը», – ասված է հայտարարության մեջ:

Ցեղասպանության հարցում Անկարայի ժխտողականությունն արտահայտված է նաև Էրդողանի հրապարակային գնահատականի մեջ։ Նա Պոլսո հայոց պատրիարք Սահակ եպիսկոպոս Մաշալյանին և երկրի հայ համայնքի անդամներին հղված ուղերձում ցավակցություն է հայտնել 1915-ին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի ժառանգներին:

«Ես հարգանքով հիշում եմ օսմանյան հայերին, որոնք զոհվել են դժվարին պայմաններում Առաջին աշխարհամարտի ժամանակ և որը մեծ տառապանք է բերել աշխարհի ժողովուրդներին, անկեղծ ցավակցություն եմ հայտնում նրանց թոռներին»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ հայերի և թուրքերի ընդհանուր նպատակն է «ապագայի կառուցումը բարեկամության հիման վրա, որն իր արմատներն անցյալում է գցել»:

«Մենք գիտենք այն շրջանակները, որոնք անտեսում են մեր միասնությունը և փորձում են թշնամություն սերմանել պատմական հողի վրա: Մենք ցանկանում ենք ստեղծել միասնությամբ և հանգստությամբ լի ապագա, և մեր գլխավոր ցանկությունը հնարավորություն չտալն է նրանց, ովքեր այլ նպատակներ են հետապնդում»,- ասված է Էրդողանի հայտարարության մեջ:

Թուրքիան չի ցանկանում կամ չի կարողանում առերեսվել իր պատմության արյունոտ էջի հետ, սակայն Էրդողանը «դիվանագիտորեն ցավակցում» է «1915-ին Օսմանյան կայսրությունում զոհված հայերի ժառանգներին»։ Ու այս համատեքստում առավել ցայտուն ու «տպավորիչ» է դառնում մեր «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանի երեկվա «պերճախոս» լռությունը, որն ավելի ամբողջացրեց հայ-ռուսական հարաբերություններում առկա ինստիտուցիոնալ ճգնաժամը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում