Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 25 նոր դեպք: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» -ը՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարությանը:
Ընդհանուր առմամբ երկրում հիվանդացել է 456 մարդ:
Գործակալության տվյալներով՝ ներկայում 4 հազար 949 մարդ գտնվում է կարանտինային ռեժիմում, 555 հիվանդ մնում է բժշկական հսկողության տակ:
Օրվա ընթացքում ևս 18 մարդ ամբողջությամբ ապաքինվել է, ընդհանուր առմամբ ապաքինվել է 132 հիվանդ:
Հինգ մարդ է մահացել: