Վաշինգտոնը Վրաստանին 64 միլիոն դոլար է հատկացրել հանրապետության անկախ տնտեսական զարգացումը և եվրաատլանտյան ինտեգրացիան խթանման համար: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Թբիլիսիում Ամերիկայի դեսպանատունը:
Նշվում է, որ այս ֆինանսավորումը երկու երկրների միջև զարգացման աջակցության վերաբերյալ երկկողմ համաձայնագրերի բաղկացուցիչ մասն է:
Վրաստանը և ԱՄՆ-ը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել 1992-ի ապրիլի 23-ին: Այդ ժամանակվանից ի վեր Միացյալ Նահանգները ավելի քան 4 միլիարդ ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական օգնություն է ցուցաբերել Վրաստանին: