ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամրապնդում է Թուրքիայի վերահսկողությունը Սպիտակ տան կողմից Հայոց ցեղասպանության հարցում վարվող քաղաքականության նկատմամբ: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ ազգային կոմիտեի հայտարարության մեջ:
«4 տարի Թրամփը չկարողացավ պատշաճ կերպով դատապարտել Օսմանյան կայսրության կողմից միլիոնավոր հայերի հույների, ասորիների, սիրիացիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ իրականացված ցեղասպանությունը:
Ցեղասպանության ժխտումը Անկարայի կողմից վերահսկվող քաղաքականություն է, որը պարտադրվում է Ամերիկային և աջակցություն ստանում նախագահ Թրամփի կողմից»,- հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:
Այս տարվա իր հայտարարության մեջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին չօգտագործեց «ցեղասպանություն» բառը: