Tuesday, 03 10 2023
Հանրապետության մի շարք տարածքներում կդադարեցվի գազամատակարարումը
էլեկտրաէներգիայի անջատման հասցեները հոկտեմբերի 4-ի համար
Ծեծել է կնոջը, կրակել նրա ուղղությամբ
00:35
Ողջունում եմ Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը. Կոլոննա
Երեք նախագահների Բաքու տեղափոխումը աննկարագրելի ծանր իրողություն է. Արման Բաբաջանյան
Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Նիդերլանդների ԱԳ նախարարությունների միջև
«Փոխօգնություն, նվիրում, պրոֆեսիոնալիզմ»․ Ավանեսյանի գրառումը
Մեզ նոր ֆունդամենտ է պետք, որ գնանք առաջ
«ՀԱՊԿ-ից դուրս գալու մասով մեր գործընկերները երբևէ այդպիսի պահանջ չեն դրել»․ Արարատ Միրզոյան
Խանքենդիում եմ, ծառայում եմ Ադրբեջանին՝ ընդդեմ Նիկոլի․ Նախկինում բարձր պաշտոններ զբաղեցրած արցախցին Ադրբեջանի կողմից նշանակվել է Ստեփանակերտի պարետ
Ֆրանսիան ցայսօր չգիտի, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանին պաշտպանական ոլորտում
«Առաջին» լրատվական-վերլուծական թողարկում
Հայաստանն ու Զիմբաբվեն կընդլայնեն համագործակցությունը մի շարք ոլորտներում
Արցախից ՀՀ մուտք գործած անձանց 95 տոկոսը հաշվառվել է
23:00
«Ռուսաստանը չի կատարել իր պարտավորությունները եռակողմ համաձայնագրի շրջանակներում»․ Կոլոննա
Ֆրանսիայի ԱԳ նախարարը ոճրագործություն որակեց Ադրբեջանի գործողությունները ԼՂ ժողովրդի դեմ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բրազիլիայի հայոց թեմի ուխտավորներին
ՄԱԿ-ի հետ պետք չէ վիճել, պետք է ուղի գտնել՝ հաշվի առնելով իր թուլությունները՝ օգտվել
22:10
Պաշտոնապես գրավոր դիմել եմ Ժոզեպ Բորելին՝ Հայաստանում դիտորդական առաքելությունն ընդլայնելու համար. Ֆրանսիայի ԱԳ նախարար
Երևանում բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «07»-ը. կան տուժածներ
Podcast կարևորի մասին
Այս հանգրվանին հասցնելու համար պետք է տառապես իդիոտիզմով կամ սուր ամնեզիայով
21:45
Երևանում տեղի ունեցավ Fastex Meetup-ը, առաջիկայում կանցկացվի Գյումրիում և Վանաձորում
«Ֆրանսիան համաձայնություն է տվել Հայաստանին ռազմատեխնիկա տրամադրող պայմանագրի կնքմանը»․ Կատրին Կոլոննա
«Ադրբեջանի իշխանություններն ապօրինի ձերբակալություններ են իրականացնում ԼՂ-ում»․ վարչապետը՝ Ֆրանսիայի ԱԳ նախարարին
21:30
Վիվա-ՄՏՍ-ն ու Ucom-ը հաստատեցին, որ 6 ամսով անվճար կապ ու ինտերնետ են տրամադրում Արցախից բռնի տեղահանվածներին
ՊԲ հրամանատարը խաբեությամբ փախել է պատերազմից
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. բախվել են Mitsubishi Grandis-ն ու Nissan Tiida-ն. կա 3 զոհ, 7 վիրավոր
ՌԴ-ն պարտվեց Արևմուտքի՞ն․ Ինչ է տեղի ունենալու Հռոմի ստատուտի վավերացումից հետո
ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց և Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թվի փոփոխություն չի գրանցվել

«Լավրովի պլանը» անցյալում է. հիմա Հայաստանը, Ադրբեջանը և Ռուսաստանը պետք է գոյության թեստ հանձնեն. Դուգին

«5 շրջանների փոխանցման մասին պայմանագիրը անցյալ քաղաքական պատմության մասն է արդեն: Այսօր քաղաքական պատմությունը էապես փոխվում է մեր աչքի առջև և ոչ ոք չգիտի՝ ինչպե՞ս և ո՞ր ուղղությամբ: Ես կուզեի կորոնավիրուսը համեմատել ԽՍՀՄ փլուզման հետ: ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին՝ 1989-ին, 1990-ին, թվում էր, թե ԽՍՀՄ-ի հարցը տեխնիկական հարց է: Ի դեպ, Ղարաբաղի խնդիրն այն ժամանակ նոր էր սկսվում: Բայց որոշ մարդիկ, օրինակ՝ հայերը, մերձբալթյան ժողովուրդները, արդեն հասկացել էին, որ դա վերջն է: Հիմա էլ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս փոփոխություններն անդառնալի են, և կան մարդիկ, ովքեր դա դեռ չեն հասկացել: Այժմ փլուզվում է ոչ թե ԽՍՀՄ-ը, այլ միաբևեռ աշխարհը, լիբերալ գլոբալիզացիան»:

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վերջապես բացեց խաղաքարտերը՝ ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ռուսական ծրագրի որոշ մանրամասներ, որի գոյությունն ինքը նախկինում համառորեն հերքում էր:

Այս շաբաթ՝ ապրիլի 21-ին, Ռուսաստանի արտգործնախարարը տեսակոնֆերանսի ձևաչափով հանդիպել է ՌԴ ԱԳՆ-ին առընթեր գործող Գորչակովի անվան Հանրային դիվանագիտության աջակցման հիմնադրամի ներկայացուցիչների հետ և պատասխանելով ադրբեջանցի լրագրողի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու ՄԱԿ-ի Անվտանգության խոհրդի 4 բանաձևերին վերաբերող հարցին՝ ասել է, թե սկսած 1990-ականներից, երբ դադարեցվեցին ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի գոտում, ընթացել են խաղաղ բանակցություններ և բանակցությունների արդյունքում ընդունվել են տարբեր պայմանավորվածություններ տարբեր ձևաչափերով: Լավրովը հիշատակել է Քի Ուեսթի բանակցությունները 2001 թ.-ին, 2007 թ.-ին ընդունված Մադրիդյան սկզբունքները, 2011 թ. Կազանյան փաստաթուղթը, ինչպես նաև մի նախագիծ, որն, իր խոսքերով, տարածվել է անցյալ տարվա ապրիլին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Մոսկվայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Եվ այս պայմանավորվածությունները հիմա, ըստ Լավրովի, ակտիվորեն քննարկում են:

«Այդ փաստաթղթերը ենթադրում են առաջխաղացում դեպի կարգավորում փուլային մոտեցման հիման վրա՝ առաջին փուլում նախատեսելով առավել արդիական խնդիրների լուծումը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ մի շարք շրջանների ազատում, տրանսպորտային, տնտեսական և այլ հաղորդակցությունների ապաշրջափակում»,- ասել է Լավրովը։

Նույն օրը մի շարք լրագրողների խնդրանքով Լավրովի խոսքերը մեկնաբանել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ հստակեցնելով, որ նման մոտեցումներ ի հայտ են եկել 2014 թվականին, 2016 թվականին և այդ մոտեցումները ընդունելի չեն հայկական կողմերի համար: Իսկ 2018 թվականից ի վեր քննարկումները սահմանափակվել են առանձին տարրերի շուրջ կողմերի մոտեցումների քննարկմամբ և գնահատմամբ:

«2014 թվականին քննարկված տարբերակն այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ: Մենք առավել քան հստակ խոսել ենք մեր դիրքորոշումների մասին, որտեղ հայկական կողմերի համար ընդգծված առաջնային գերակայություն է անվտանգության բաղադրիչը: Այն, ինչ վերաբերում է, ինչպես նշված է եղել մեկնաբանության մեջ՝ «տարածքներին», ամենից առաջ անվտանգության գոտի է և պաշտպանական գծեր: Որևէ կերպ անհնար է ենթադրել, որ հայկական կողմերից որևէ մեկը կարող է գնալ զիջումների, որոնք կարող են վտանգի տակ դնել Արցախի բնակչության անվտանգությունը», – ընդգծել է նախարարը:

Այն, որ «Լավրովի պլան» անունը ստացած նման նախագիծ գոյություն ունի, հայտնի էր վաղուց՝ առնվազն 2015 թ. նոյեմբերից: Մամուլում շատ են եղել ոչ պաշտոնական տեղեկություններ, վերլուծություններ այս թեմայով: «Առաջին լրատվական»-ն էլ շատ է անդրադարձել այս թեմային՝ ներկայացնելով «Լավրովի պլանի» հիմնական էությունն ու դրա վտանգները հայկական շահերին: Նախորդ տարի Լավրովի նախագծի մասին բացեիբաց խոսեց նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ (ԱՄՆ) Ռիչարդ Հոգլանդը: Ամբողջ հարցը հիմա այն է, թե արդյո՞ք աշխատանքային այս փաստաթուղթը ներկա պահին դրված է բանակցությունների սեղանին կամ քննարկվե՞լ է արդյոք վերջին շրջանում, մասնավորապես վերջին մեկ-երկու տարիների ընթացքում, երբ պաշտոնական Երևանի կողմից բանակցային գործընթացին մասնակցում էին նոր կառավարության ներկայացուցիչները՝ ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի: Հայաստանի արտգործնախարարը պնդում է, որ 2014-ին և 2016-ին առաջարկված այդ տարբերակը «այսօր բանակցային սեղանի փաստաթուղթ չէ»: Հետևաբար ինչո՞ւ պարոն Լավրովը որոշեց խոսել բավական վիճելի փուլային կարգավորման տարբերակի մասին այսօր՝ ներկայիս բարդ իրավիճակում, երբ ամբողջ աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի ուշադրությունն ու ռեսուրսները կենտրոնացած են այլ խնդրի վրա: Սա բանակցային գործընթացն ակտիվացնելու փո՞րձ է, թե՞ դիվանագիտական սադրանք տարվա տարբեր եղանակներին իր շեշտադրումները մերթ Երևանի, մերթ Բաքվի օգտին փոխող բազմափորձ դիվանագետի կողմից:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ռուս քաղաքագետ, սոցիոլոգ և փիլիսոփա, «Միջազգային եվրասիական շարժման» առաջնորդ Ալեքսանդր Դուգինը:

– Պարոն Դուգին, ինչպե՞ս կմեկնաբանեք Լավրովի այս հայտարարությունը: Ինչո՞ւ է նա խոսում դրա մասին այսօր և ո՞ւմ եք դուք ավելի շատ հավատում:

– Լեռնային Ղարաբաղին հարակից 5 շրջանների փոխանցման հարցը նախկինում շատ է քննարկվել: Սա այն մոտեցումն է, որի շուրջ համաձայնության են եկել Հայաստանի նախորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Մոսկվան: Այսինքն՝ այդ ծրագիրը, կարելի է ասել, հաստատված էր: Եվ երբ Փաշինյանը եկավ իշխանության, անմիջապես հարցականի տակ դրեց այս պայմանագիրը: Հետագայում հայկական կողմի դիրքորոշումը 5 շրջանների վերաբերյալ փոխվում էր, իսկ ադրբեջանական, ռուսական կողմերի դիրքորոշումը՝ ոչ: Այլ խոսքերով՝ որոշակի իրավիճակում դիրքորոշումները մոտենում էին իրար, այլ հանգամանքներում Երևանը հրաժարվում էր այդ գծից:

Այլ հարց է, որ իմ կարծիքով՝ այժմ ժամանակը չէ քննարկելու այս խնդիրը՝ Ղարաբաղ, պայմանավորվածություններ, քանի որ ինձ թվում է՝ մենք թերագնահատում ենք կորոնավիրուսի լրջությունը: Հիմա, այս պահին և՛ Ռուսաստանը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, բոլորը առաջին հերթին ստիպված են պատասխան տալու համակարգի փլուզման այն մարտահրավերին, որը տեղի ունեցավ: Իրականում որևէ վստահություն չկա առ այն, որ միջազգային քաղաքականության բոլոր այն սուբյեկտները, ուժերի այն դասավորությունը կմնան ու կպահպանվեն այս ճգնաժամից հետո: Ուժերի փոխդասավորությունը արդեն իսկ փոխվում է, և այժմ պայմանավորվածություններից, փոխհարաբերություններից խոսելուց առաջ թե՛ Ռուաստանը, թե՛ Հայաստանը և թե՛ Ադրբեջանը, նախ, պետք է գոյության նախնական քննություն հանձնեն, քանի որ կորոնավիրուսը կոտրեց համաշխարհային այն համակարգը, որը կար նախկինում: Այսօր արդեն ուղղակի անհնար է վերցնել ու վերադառնալ մարտի կամ փետրվարի իրադրությանը, քանի որ, կոպիտ ասած, համաշխարհային տնտեսությունը անհետացել է, այն այլևս չկա: Չկան ո՛չ բաց հասարակությունները, ո՛չ նավթն ու գազը, չկա այն արտադրությունը, որը կար, չկա սպասարկման ոլորտը: Այսինքն՝ նշված պայմանագրի բոլոր կողմերը՝ Ադրբեջանը, Հայաստանը և Ռուսաստանը, ըստ էության, պիտի գոյության թեստ հանձնեն և հետո միայն, ելնելով այդ քննության արդյունքներից՝ ով կդիմանա, ով ինչ-որ բանի կվերածվի, ով կկարողանա պատասխանել բոլոր այս մարտահրավերներին, դրանից հետո արդեն կարելի է վերադառնալ Ղարաբաղի հիմնախնդրին:

Ըստ իս՝ այն փաստը, որ մենք հիմա քննարկում ենք այն նախագծերն ու ծրագրերը, որոնք մենք չկարողացանք իրականացնել այն ժամանակ՝ մինչև կորոնավիրուսը, դրանում ժամանակավրիպության էլեմենտներ կան: Սա է իմ ասածը: 5 շրջանների փոխանցման մասին պայմանագիրը անցյալ քաղաքական պատմության մասն է արդեն: Այսօր քաղաքական պատմությունը էապես փոխվում է մեր աչքի առջև և ոչ ոք չգիտի՝ ինչպե՞ս և ո՞ր ուղղությամբ: Կորոնավիրուսից հետո քաղաքական հարաբերությունների ամբողջ կառուցվածքը փոխվելու է: Թե ե՞րբ դա տեղի կունենա և ինչպիսի՞ն կլինի նոր աշխարհը՝ իրականում ոչ ոք չգիտի: Ոչ ոք չգիտի՝ կպահպանվե՞ն արդյոք բոլոր պետությունները կորոնավիրուսից հետո, կպահպանվե՞ն արդյոք բոլոր տնտեսությունները: Մեկը կարող է պահպանել իր տնտեսությունը, մյուսը կուժեղացնի իր դիրքերը, մեկ ուրիշն էլ կարող է թուլանալ կամ քաոսի մեջ ընկնել: Եվ սա կատաստրոֆիկ սցենար չէ, միանգամայն իրատեսական սցենար է: Բայց ես տեսնում եմ, որ երբեմն մարդիկ քաղաքականության մեջ, տնտեսության մեջ, իրավական հարցերում քննարկում են թեմաներ, որոնք այլևս արդիական չեն: Դա նման է երևակայական ցավին: Այդ ծրագիրը կարելի էր քննարկել, կարելի էր ասել, որ այն լավ չի բացատրվել կողմերին և ո՛չ ադրբեջանական կողմն է հասկանում դրա էությունը, ո՛չ էլ առավել ևս հայկական կողմը: Բայց դա արդեն էական չէ, քանի որ մենք ամեն դեպքում խոսում ենք անցյալի մասին: Այն, ինչի մասին խոսում էինք, արդիական էր մարտ ամսին, բայց ոչ այսօր: Այժմ պետք է խոսել այլ խնդիրների մասին: Պետք է խոսել այն մասին, որ աշխարհակարգը փլուզվել է, և հիմա Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Ռուսաստանը պետք է քննություն հանձնեն, պետք է պատասխանեն այն հարցին, թե ընդհանրապես մեր երկրները ապագա ունե՞ն:

Ես կուզեի կորոնավիրուսը համեմատել ԽՍՀՄ փլուզման հետ: ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին՝ 1989-ին, 1990-ին, թվում էր, թե ԽՍՀՄ-ի հարցը տեխնիկական հարց է: Ի դեպ, Ղարաբաղի խնդիրն այն ժամանակ նոր էր սկսվում: Բայց որոշ մարդիկ, օրինակ՝ հայերը, մերձբալթյան ժողովուրդները, արդեն հասկացել էին, որ դա վերջն է: Ուկրաինացիներն ավելի ուշ հասկացան դա: Հիմա էլ կան մարդիկ, ովքեր հասկանում են, որ այս փոփոխություններն անդառնալի են, և կան մարդիկ, ովքեր դա դեռ չեն հասկացել: Այժմ փլուզվում է ոչ թե ԽՍՀՄ-ը, այլ միաբևեռ աշխարհը, լիբերալ գլոբալիզացիան:

– Հարցն էլ հենց դա է, թե ինչո՞ւ այս խառն իրավիճակում, երբ ուղղակի փլուզվում է համաշխարհային տնտեսությունը, փլուզման վտանգի տակ են միջազգային կառույցները, միջազգային հարաբերությունների համակարգը, ու ոչ ոք չգիտի, թե վաղն ի՞նչ է լինելու, Լավրովը որոշեց ակտիվացնել քննարկումները Լեռնային Ղարաբաղի շուրջ՝ այն էլ նման վիճահարույց նախագծով: Ես նույնիսկ չեմ խոսում այն մասին, որ այդ տարբերակը սկզբունքորեն անընդունելի է հայկական կողմի համար, և Հայաստանի արտգործնախարարը շատ հստակ նշեց դա: Ընդ որում, Լավրովի խոսքից զգացվում էր, որ նա ոչ թե ասում է՝ «եկեք սպասենք, մինչև որ կանցնի այս ճգնաժամը, հետո կքննարկենք», այլ խոսում էր այն իմաստով, թե «հիմա պետք է պայմանավորվել, համաձայնության գալ» և այլն:

– Գիտեք, ես կդժվարանամ պատասխանել այդ հարցին: 5 շրջանների հետ կապված այս պատմությունը, որը ես բազմիցս մեկնաբանել եմ, իմ կարծիքով՝ շատ լուրջ քայլ կլիներ Ղարաբաղի ապաշրջափակման ուղղությամբ: Այս նախագիծը կարող էր շատ օգտակար լինել տարածաշրջանի համար, և Սարգսյանի հետ եղել է պայմանավորվածություն դրա շուրջ: Իսկ Փաշինյանը տարբեր կերպ է վերաբերվել այս թեմային. նա մեկ պատրաստակամություն էր ցույց տալիս լսելու, մեկ էլ շատ կոշտ ձևով մերժում էր այն: Իմ տպավորությամբ՝ Երևանը Փաշինյանի որոք կտրականապես չի մերժել այս ծրագիրը: Այլ հարց է, որ Փաշինյանը չէր համաձայնվում խստորեն հետևել դրան: Դա ճիշտ է: Իսկ Լավրովը շատ հետևողական է: Նա կրկնում է այն, ինչ Ռուսաստանը առաջարկել էր դեռ այն ժամանակ՝ Սարգսյանի և Ալիևի օրոք: Ռուսաստանը հետևում է այս օրակարգին:

Իսկ թե ի՞նչ նպատակներ է հետապնդում Լավրովը կոնկրետ այս հայտարարությամբ՝ դժվարանում եմ ասել: Ինձ թվում է՝ Լավրովը կրկնել է մինչ օրս եղած մոտեցումները, որոնք արտացոլում են ուժերի հարաբերակցությունը վերջին 5-6 տարիների կտրվածքով: Եվ Ռուսաստանը անփոփոխ ու հետևողականորեն առաջ է տանում 5 շրջանների մասին այս գիծը: Ադրբեջանն էլ համաձայն է դրան: Իսկ Հայաստանը կտրականապես դեմ է: Հիմա մենք կենտրոնացել ենք սրա վրա ու դոփում ենք նույն տեղում: Սա փակուղի է: Միգուցե Լավրովը հիմա դա ասում է պարզապես պրոտոկոլի համար, քանի որ ուրիշ բան չի էլ կարող ասել, այլ մոտեցում չկա: Դա Ռուսաստանի, մեր նախագահի դիրքորոշումն է, ադրբեջանական կողմի դիրքորոշումն է և Հայաստանի նախորդ նախագահի դիրքորոշումն է: Այս իմաստով փոխհամաձայնություն եղել է, և Լավրովը նոր բան չի ասել: Ամեն դեպքում ես կարծում եմ, որ իր հայտարարությունը ոչ մի ազդեցություն էլ չի ունենա, քանի որ հիմա այս թեման բարձրացնելու ժամանակը չէ, քանի որ նախքան Ղարաբաղի հարցը բարձրացնելը հարկավոր է պատասխանել այն հարցին, թե Ռուսաստանը, Հայաստանը և Ադրբեջանը ընդհանրապես կպահպանվե՞ն կորոնավիրուսից հետո: Էլ չեմ խոսում Ղարաբաղի մասին: Նավթի պահանջարկ չկա, տնտեսությունները ռեցեսիայի մեջ են, Հայաստանը կտրվում է հայկական սփյուռքից, Ռուսաստանից և Արևմուտքից, ճգնաժամը սարսափելի հարված է հասցրել մանր բիզնեսին և սպասարկման բնագավառին, որտեղ հայերն իրենց շատ ակտիվ են դրսևորել: Ռուսաստանն էլ է շատ բարդ վիճակում: Բոլոր երկրների հետ էլ սարսափելի աղետ պատահել, բոլորի՝ Ռուսատանի, Արևմուտքի, Չինաստանի: Ոչ ոք չգիտի՝ ի՞նչ կլինի վաղը: Այս իմաստով ավելի ճիշտ կլինի կենտրոնանալ ոչ թե միջազգային վիճելի թեմաների վրա, քանի որ հիմա ամենաանհաջող պահն է նման հարցերը բարձրացնելու համար, այլ նախ և առաջ պետք է գոյատևել: Եվ ես ընդհանրապես չեմ պատկերացնում՝ ի՞նչ կարող է լինել Ղարաբաղում: Տեսականորեն այսպիսի գլոբալ «լոքդաունի» պայմաններում ամեն ինչ էլ կարող է լինել:

Հիմա Ղարաբաղը, ստացվում է, կրկնակի շրջափակման մեջ է և պիտի փորձի ողջ մնալ: Հիմա բոլորն էլ կարանտինի մեջ են, բոլորն էլ դժվարությունների են հանդիպում, իսկ նման խնդրահարույց, անորոշ կարգավիճակով շրջանները առավել ևս բարդ վիճակում են: Նույնը կարելի է ասել նաև Դոնբասի մասին: Ներկա իրավիճակում միակ կողմը, որը կարող է օգուտ քաղել կոնֆլիկտից, Ադրբեջանն է: Հակամարտության բռնկումը հնարավոր է, ես դա չեմ բացառում՝ հատկապես այս իրավիճակում, և եթե կա մի կողմ, որը կարող է մի քիչ շահել այդ հակամարտությունից, միայն Ադրբեջանն է: Թեև նա էլ եթե մի բան շահի՝ մեկ այլ բան կարող է կորցնել: Իսկ մյուսները միայն կկորցնեն:

Ռուսաստանը կկորցնի իր հեղինակությունն ու խաղաղարարի իր դերը այս տարածաշրջանում: Հայաստանը կարող է կորցնել, քանի որ ամեն ինչ արդեն ունի: Հետևաբար, այս մեկուսացումից, «լոքդաունից» տեսականորեն կարող է բռնության հրդեհ բռնկվել, բայց ոչ ոք քաղաքական օգուտ չի քաղի դրանից, քանի որ ուժերի հավասարակշռությունը ղարաբաղյան գոտում հաստատվել է շատ վաղուց և այդքան էլ հեշտ չէ այն փոխել ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական տեսակյունից:

– Եվ վերջում մի փոքր ճշգրտում՝ Լավրովը խոսում էր այսպես կոչված «Լավրովի պլանի» մասի՞ն: Դրա մասի՞ն էր խոսքը:

– Այո, այո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում