Wednesday, 24 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Զգուշացում ՈւԵՖԱ-ին․ Չեմպիոնների և Եվրոպա լիգաները չե՞ն վերսկսվի

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՈՒԵՖԱ-ին հորդորել է չշարունակել եվրագավաթային հանդիպումները մինչև 2021 թվականը: Այս մասին գրում է Daily Mail-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եվրոպական ֆուտբոլային ասոցիացիային խորհուրդ է տվել ավարտին հասցնել միայն ներքին առաջնությունները, իսկ Եվրոպայի և Չեմպիոնների լիգայի խաղարկությունները սկսել միայն 2021 թվականից: Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մարտից դադարեցված են եվրոպական բոլոր առաջատար առաջնությունները: Ըստ ամենայնի, թիմերը մարզումային փուլը կսկսեն մայիսից, իսկ առաջնությունները կարող են վերսկսվել մայիսի վերջին: ԱՀԿ-ն նման հորդորով հանդես է եկել այն բանից հետո, երբ հայտնի էր դարձել, որ ՈՒԵՖԱ-ն իր անդամ երկրներին կպարտադրի ավարտել ազգային առաջնությունները մինչև հուլիսի 31-ը։

Ավելին, Չեմպիոնների և եվրոպա լիգայի 2019/2020 թթ խաղարկությունն ավարտին հասցնելուց հետո եվրոպական ֆուտբոլային կառույցը օգոստոսին կկազմակերպի արդեն 2020/2021 թթ Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի որակավորման փուլերը։ Այս որոշման շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՈՒԵՖԱ-ն և Եվրոպական ակումբային միությունը առցանց կոնֆերանսի ընթացքում։ Որոշվել է նաև, որ օգոստոսի առաջին հանգստյան օրերը ևս կարող են տրամադրվել ազգային առաջնություններին, եթե նրանք չհասցնեն մինչև հուլիսի 31-ն ավարտել բոլոր հանդիպումները։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումներն անցկացվելու են շաբաթվա կեսերին։ Այս պահին քննարկման փուլում է ՉԼ-ի և ԵԼ-ի 2019/2020 մրցաշրջանի քառորդ եզրափակիչները մեկ խաղով անցկացնելու հնարավորությունը։ ՈՒԵՖԱ-ն իր անդամներին կհանդիպի հինգշաբթի օրը, որպեսզի քննարկվի յուրաքանչյուր երկրի համար գրաֆիկ կազմելու հարցը։ ՈՒԵՖԱ-ն ըստ էության վերջնագիր է ներկայացրել ներքին առաջնությունների կազմակերպիչներին, ինչու չէ՝ նաև իր անդամ երկրների իշխանություններին։ Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեն եվրոպական երկրների իշխանությունները ՈՒԵՖԱ-ի անդամ պետությունների իշխանություններին։ Շատ երկրներում այս պահին արտակարգ դրություն է, որի պայմաններում ֆուտբոլային մրցաշարերի անցկացումն ուղղակի հնարավոր չէ։ Չկան երաշխիքներ, որ մինչև հուլիս համավրակը զիջած կլինի դիրքերը։

Թե ինչպես կարձագանքի ՈւԵՖԱ-ն ԱՀԿ-ի հորդորին, դժվար է ասել։ Այս տարի եվրագավաթների մրցաշարերը չանցկացնելու պարագայում եվրոպական ֆուտբոլը ընդհանուր առմամբ միլիարդավոր դոլարների կորուստ կկրի։ ՈւԵՖԱ-ն ըստ էության անտեսելով ռիսկի գործոնը փորձում է փրկել ֆուտբոլը, բայց․․․։ ԱՀԿ-ի հորդորը կարելի բացատրել կարևոր մի գործոնով։ Եվրագավաթների խաղարկության վերսկսման պարագայում կսկվի նաև ակումբների տեղաշարժը եվրոպական երկրներում, ինչը զգալիորեն կմեծացնի կորոնավիրուսի տարածման վտանգը։ Եվրագավաթների խաղարկության այս տարվա անցկացմանը միանգամայն կողմ են նաև ակումբները, որոնք լուրջ գումարներ են ստանում մասնակցության համար։ ՈւԵՖԱ-ի, ինչպես նաև ՖԻՖԱ-ի գլխավոր խնդիրը հենց ակումբային ֆուտբոլը կոլապսային իրավիճակից դուրս բերելն է։ Ֆուտբոլային կառույցները պատրաստ են նույնիսկ չեղարկել այս տարվա ազգայլին հավաքականների մակարդակով մրցաշարերը, որպեսզի թիմերը այսպես ասած շնչելու հնարավորություն ստանան։

ՖԻՖԱ-ի փոխնախագահ Վիկոր Մոնլատյանին օրերս կանխատեսել է, որ համավարակի հետևանքով ազգային հավաքականների մակարդակով հանդիպումները կվերսկսվեն միայն 2021 թվականին։ «Խնդիրը միայն վարակի տարածումը և մարդկանց առողջությունը չէ։ Այո, ամիսներ անց հնարավոր է կորոնավիրուսը նահանջի, բայց դա չի նշանակում ավիափոխադրումների հետ կապված հարցը լուծված կլինի։ Այս պահին դեռ մտածում ենք սեպտեմբերին նախատեսված հանդիպումներն անցկացնելու մասին։ Բայց հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը,կարծում եմ, որ աշնանն էլ մի շարք երկրների սահմանները փակ կլինեն։ Նույնիսկ եթե աշնանը հնարավոր լինի մրցաշարեր անցկացնել, ապա հանդիպումները տեղի կունենան առանց երկրպագուների։ Պետք է առկա ճգնաժամից քայլ առ քայլ և սահուն դուրս գալ։ Վստահ եմ, որ 2021 թվականի գարնանն ազգային հավաքականների մասով ամեն ինչ լավ կլինի։ Այժմ մեր գլխավոր նպատակը ազգային լիգաներին օգնել է։ Այս խնդիրը չլուծելու դեպքում համաշխարհային ֆուտբոլում բավական ծանր իրավիճակ կստեղծվի»,- նշել էր ՖԻՖԱ-ի փոխնախագահը։ Վերջինիս այս հայտարարությունը վառ աապացույցն է նրա, որ այս տարի միջազգային մրցաշարերի անցկացնումը կարող է հնարավոր չլինի նաև տեխնիկական առումով։ Մասնավորապես, հիմնական հարցը փակ սահմաններն են։ Թե ինչպես է ՈւԵՖԱ-ն պատրաստվում անցկացնել Չեմպիոնների և Եվրոպա լիգայի խաղարկությունը դժվար է ասել։

Հաշվի առնելով համավարակի հետևանքով տեղի ունեցող զարգացումներն, ինչպես նաև ԱՀԿ-ի վերջին հայտարարությունը, Եվրագավաթների խաղարկությունն այս տարի անցկացնելը մեծ հարցականի տակ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում