Թենիսի Մեծ սաղավարտի տարվա 4 մրցաշարերից Ռոլան Գարոսը` Ֆրանսիայի բաց առաջնությունը, կրկին կհետաձգվի:
Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Ռոլան Գարոսը կարող է հետաձգվել ևս մեկ շաբաթով կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով: Ի սկզբանե այն պետք է անցկացվեր մայիսի 25-ից հունիսի 7-ը, սակայն հետաձգվեց մինչև սեպտեմբերի 20-ը: Այժմ այն կմեկնարկի սեպտեմբերի 27-ին և կեզրափակվի հոկտեմբերի 4-ին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով հետաձգվել կամ չեղարկվել են բազմաթիվ միջազգային մրցաշարեր: