Thursday, 25 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Մեզ օդի պես անհրաժեշտ է դուրս գալ այս կարանտինային արգելափակումից, և որքան շուտ, այնքան լավ. Վասաձե

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Թբիլիսիի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, քաղաքագետ Գելա Վասաձեն:

– Պարոն Վասաձե, տարածաշրջանում կարծես թե ամենալավ ցուցանիշը կորոնավիրուսի վարակի տարածման առումով Վրաստանում է։ Ո՞րն է վրացական փորձի բացառիկությունը։

– Մենք շատ քիչ տեղեկատվություն ունենք վիրուսի մասին: Բացի այդ, ձեր հարցին պետք է պատասխանեմ ոչ թե ես, այլ վարակաբանը: Միայն կասեմ, որ մենք հրաշալի և անձնազոհ բժիշկներ ունենք, ինչի համար նրանց մեծ շնորհակալություն: Թե որքանով է դա յուրօրինակ, ես չգիտեմ, թեև ցանկացած փորձ էլ յուրատեսակ է:

– Թեև թվերը վատ չեն, սակայն արտակարգ դրությունը երկարաձգվեց մինչև մայիսի 22-ը։ Ինչո՞ւ։

– Մեզ բացատրում են, որ դա անհրաժեշտ է նրա համար, որ չլինի հիվանդացության կտրուկ աճ: Այդպես է, թե ոչ՝ չեմ կարող ասել, դա իմ ոլորտը չէ: Բայց կարծում եմ, որ մեզ օդի պես անհրաժեշտ է դուրս գալ այս կարանտինային արգելափակումից, և որքան շուտ, այնքան լավ՝ իհարկե հետևելով համապատասխան սանիտարական նորմերին: Իսկ դա դեռևս չի նկատվում:

– Որքանո՞վ են իրական ներկայացվում թվերը։ Բացառո՞ւմ եք, որ թվերի առումով որևէ բան թաքցվի։

– Նայած թե ինչ թվերի մասին է խոսքը: Եթե խոսքը վարակված անձանց թվի մասին է, ապա այն համարժեք է անցկացված թեստերի թվին: Քիչ թեստեր՝ քիչ հաստատված դեպքեր: Ինչ վերաբերում է հիվանդներին, առավել ևս՝ մահացածների թվին, ես բացառում եմ ցուցանիշները թաքցնելու հնարավորությունը: Վրաստանի պես երկրում որևէ բան թաքցնելը ծայրահեղ դժվար է, իսկ վիրուսի դեպքում դա պարզապես անհնար է:

– Ընդհանրապես տնտեսական ինչպիսի՞ վնասներ է կրում Վրաստանը։ Կառավարության իրականացրած ծրագրերը որքանո՞վ են մեղմում քաղաքացիների սոցիալ-տնտեսական իրավիճակը։

– Այստեղ պետք է լավ հասկանալ, որ աշխարհի բոլոր տնտեսությունները փլուզված են, այլ կերպ չէր էլ կարող լինել, և Վրաստանն այստեղ բացառություն չէ: Բայց զարգացած երկրները կարող են այդ տնտեսական աղետը լցնել փողով, իսկ մենք նման հնարավորություն չունենք, ու դա պրոբլեմ է:

– Վրաստանն արդյոք մոտեցե՞լ է պիկին։

– Դա ոչ ոք չգիտի, կարծում եմ՝ նույնիսկ բժիշկները: Հետևաբար պատասխանն է՝ ոչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում