Saturday, 20 04 2024
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է

Կարանտինի կարերը քանդվում են. մարդիկ հարցեր ունեն

Թբիլիսիում նախօրեին տեղի է ունեցել բողոքի ցույց կարանտինային սահմանափակումների դեմ: Ոստիկանությունը բերման է ենթարկել մոտ տասնյակ քաղաքացու, տուգանել մինչև 1000 դոլար: Կարանտինային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը վերջին օրերին ստանում են նկատելի տարածում: Առաջին ցույցերը եղան Բեռլինում, Գերմանիայի կառավարությունն արդեն այսօր սկսել է զգալիորեն թուլացնել սահմանափակումները: Ցույցերի շարունակությունն ԱՄՆ-ում է, որտեղ նրանք ունեն նախագահ Թրամփի աջակցությունը, սակայն նահանգապետների դիմադրությունը: Բողոքի ցույցեր են լինում նաև Ռուսաստանում, ընդ որում՝ թե՛ իրական, թե՛ վիրտուալ տարածքներում:

Աշխարհը կամ մարդկությունը կամաց-կամաց սկսում է ընդվզել կարանտինային կամ տնային կալանքի դեմ: Որքան էլ այդ հանգամանքը մատուցվել է որպես կյանքի և առողջության պահպանման կենսական անհրաժեշտություն, մահաբեր վարակից պաշտպանվելու միջոց, հանրությունները, այդուհանդերձ, կամաց-կամաց ընդվզում են, քանի որ իրավիճակը, խոշոր հաշվով, դառնում է ավելի ու ավելի անհասկանալի: Ի վերջո, որքա՞ն են մարդիկ մնալու տանը, կամ ի՞նչ է փոխվելու դրանից, եթե գործնականում բոլորն են ընդունում, որ վարակը միևնույն է չի նահանջելու, կարանտինը չի վերացնելու վարակը: Եվ ուրեմն, ո՞րն է մարդկանց համար ազատությունը վերացնելու իմաստը: Զուգահեռ, հնչում են փոխադարձ աշխարհաքաղաքական կասկածներ, ինչը հանրության մոտ ավելի է խորացնում կասկածները, որ կորոնավիրուսը իրականում այնքան սարսափելի չէ, որքան ստեղծվել է տպավորությունը համաշխարհային ինֆոդեմիայի միջոցով: Հարցն այն չէ, որ վարակ չկա, հարցն այն է, որ ավելի ու ավելի է ակնառու դառնում այն, որ չկա վարակի վերաբերյալ որևէ հստակ և միարժեք գնահատական ու պատկերացում: Բայց կա գրեթե համաշխարհային տնային կալանք, մի քանի բացառություն-երկրներով: Ու այդ հանգամանքն էլ առաջացնում է ևս մեկ հարց՝ այդ երկրներում, որտեղ կարանտինային սահմանափակումները եղել են շատ ավելի քիչ կամ գրեթե չեն եղել, պատկերը, մեղմ ասած, էապես չի տարբերվում խիստ սահմանափակումներով երկրներից:

Այդպիսով, համաշխարհային կարանտինը, մեծ հաշվով չտալով վարակի հաղթահարման առնչությամբ որևէ շոշափելի պատասխան, առաջացնում է մարդկանց մոտ բազմաթիվ հարցեր՝ մինչև երբ, ինչքան, ինչի համար: Ու նրանք կամաց-կամաց այդ հարցերը սկսում են տալ կառավարություններին, ի վերջո հասկանալու համար՝ գործ ունեն համաշխարհային բլեֆի՞, թե՞ ինչի հետ: Առավել ևս, որ ավելի ու ավելի է համոզիչ դառնում այն, որ համատարած խիստ կարանտինի փոխարեն արդյունավետը իմունային բարիերի ձևավորման մարտավարությունն է: Մի շարք երկրներ արդեն իսկ անցնում են կարանտինային պայմանների թուլացման: Այդ շարքում է նաև Հայաստանը: Անշուշտ, դա ունի ռիսկեր, սակայն, եթե որևէ մեկը կարծում է, որ հակառակի ռիսկերը ավելի քիչ են, ապա սխալվում է չարաչար:

Քաղաքացիներին փրկել՝ պետությունը կործանելով, հնարավոր չէ, քանի որ այդ գնով փրկությունը վերածվելու է խաբեության, և, ի վերջո, քաղաքացիները դառնալու են տնտեսության, պետության դե ֆակտո քայքայման զոհը:

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում