Կորոնավիրուսի համաճարակը հարվածել է նաև կրթության ոլորտին, մեր երկրում ևս կրթությունը կազմակերպվում ու իրականացվում է հեռավար։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ շարունակվում են կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման միջոցառումների շուրջ քննարկումները։ Դրանք ներառում են նաև կրթական ոլորտը։ Քննարկվել ու ընդունվել են կրթության ոլորտին, մասնավորապես, ուսանողներին և բուհերին աջակցելուն միտված փաթեթներ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանի հետ: