Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 50-ով՝ հասնելով 1523-ի, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը: Հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 26-ով և հասել 659-ի: Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 840 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 24 է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի աբիոնի վարիչ, պրոֆեսոր Ելենա Աղաջանովայի հետ: