Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքեր չկան: Հակառակ դեպքում, այդ մասին Աշխաբադը կհայտներ Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը, նշել է նա:
«Մենք ոչինչ չենք թաքցնում, մենք բաց ենք»,- նշել է դիվանագետը, ընդգծելով, որ Թուրքմենստանը պատասխանատու է որպես ՄԱԿ-ի անդամ ստանձնած պարտավորությունների համար:
Մերեդովը առաջարկել է, որ իր արտասահմանյան գործընկերներն այցելեն Լեբափի նահանգի մեկուսացման կենտրոն և համոզվեն, որ համաճարակ չկա: