Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

ՈՒԵՖԱ-ի վերջնաժամկետը. Հայաստանը կմիանա՞ կորոնավիրուսի դեմ մարտահրավերին

ՈՒԵՖԱ-ն իր անդամ երկրներին կպարտադրի ավարտել ազգային առաջնությունները մինչև հուլիսի 31-ը։ Եվրոպական ֆուտբոլային կառույցը օգոստոսին կկազմակերպի Չեմպիոնների լիգայի ու Եվրոպայի որակավորման փուլերը։ Այս որոշման շուրջ համաձայնություն են ձեռք բերել ՈՒԵՖԱ-ն և Եվրոպական ակումբային միությունը առցանց կոնֆերանսի ընթացքում։ Որոշվել է նաև, որ օգոստոսի առաջին հանգստյան օրերը ևս կարող են տրամադրվել ազգային առաջնություններին, եթե նրանք չհասցնեն մինչև հուլիսի 31-ն ավարտել բոլոր հանդիպումները։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի հանդիպումներն անցկացվելու են շաբաթվա կեսերին։ Այս պահին քննարկման փուլում է ՉԼ-ի և ԵԼ-ի 2019/2020 մրցաշրջանի քառորդ եզրափակիչները մեկ խաղով անցկացնելու հնարավորությունը։ ՈՒԵՖԱ-ն իր անդամներին կհանդիպի հինգշաբթի օրը, որպեսզի քննարկի յուրաքանչյուր երկրի համար գրաֆիկ կազմելու հարցը։

Ավելի վաղ ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումն էր հայտնել նաև ՖԻՖԱ-ն։ Դրա համաձայն՝ ֆուտբոլային 2019/2020 մրցաշրջանը իրադարձությունների ցանկացած զարգացման դեպքում կունենա իր տրամաբանական ավարտը։ Մասնավորապես, ֆուտբոլային թիվ մեկ կառույցի բոլոր անդամ երկրները ստիպված կլինեն ավարտել պանդեմիայի հետևանքով դադարեցված առաջնությունները։ Եթե ՖԻՖԱ-ն ազգային ֆեդերացիաներին հնարավորություն էր տվել ինքնուրույն որոշելու մրցաշարերի ավարտման ժամկետները, ապա ՈՒԵՖԱ-ն ըստ էության վերջնագիր է ներկայացրել ներքին առաջնությունների կազմակերպիչներին, ինչու չէ՝ նաև իր անդամ երկրների իշխանություններին։ ՖԻՖԱ-ն ընդունել է նաև ևս մեկ կարևոր որոշում, ըստ որի՝ կերկարաձգվի տրանսֆերային պատուհանը։ Այն ֆուտբոլիստների պայմանագրերը, որոնք ավարտվում են այս մրցաշրջանի ավարտին, ավտոմատ կերպով կերկարացվեն։

Ինչևէ, շաբաթներ առաջ Բելգիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում էր կայացրել առաջնությունը ժամկետից շուտ ավարտելու մասին, ինչի արդյունքում չեմպիոն էր հռչակվել «Բրյուգեն»։ Եվ ահա այս քայլի հետևանքով Բելգիան ՈՒԵՖԱ-ի կողմից կենթարկվի լուրջ պատժամիջոցների։

Հիշեցնենք, որ պանդեմիայի պատճառով, բացառությամբ Բելառուսի և էլի մի քանի երկրների, դադարեցվել էին բոլոր ազգային առաջնությունները։ Սրա հետևանքով բազմաթիվ ակումբներ արդեն իսկ հայտարարել են սնանկանալու մասին։ Ծանր իրավիճակում են հայտնվել նույնիսկ եվրոպական գրանդ ակումբները, որոնք զրկվել են ֆինանսական հոսքերից։ Իրավիճակի մանրակրկիտ վերլուծության արդյունքում պարզ դարձավ, որ եթե առաջնությունները ավարտվեն վաղաժամ, ապա դա կհանգեցնի քաոսի։ Ակումբները լիահույս են, որ դադարեցված մրցաշրջանը կվերսկսվի հնարավորինս շուտ։ Մասնավորապես, եթե եվրոպական թոփ առաջնությունները ուղղակի չեղարկվեն, ապա ակումբները ընդհանուր առմամբ կկրեն մոտ 4.5 միլիարդ եվրոյի վնաս, ինչը կոլապսային իրավիճակ կստեղծի։ Մասնավորապես, եվրոպական ակումբները չեն ստանա հեռուստահեռարձակումներից գոյացած գումարները, որը եկամտի հիմնական աղբյուրներից է։ Հետևաբար մինչև մայիսի 31-ը ներքին առաջնությունները պարտադիր ավարտելու մասին ՈՒԵՖԱ-ի որոշումը ըստ էության այլընտրանքային քայլ կարելի է համարել։

Այո, կխախտվեն այլ խոշոր մրցաշարերի ժամկետները, բայց…Առաջնությունները վաղաժամ ավարտելու պարագայում շատ ակումբներ ուղղակի հնարավորություն չեն ունենա մասնակցելու եվրագավաթների խաղարկություններին։ ՈՒԵՖԱ-ն էլ իր հերթին չի կարողանա ակումբներին վճարել իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցության համար նախատեսված գումարները։ Այս պահին ակումբների հիմնական խնդիրը գոյատևելն է՝ մինչև պանդեմիայի ավարտը։

Դեռևս հայտնի չէ, թե ինչպես կարձագանքեն եվրոպական երկրների իշխանությունները ՈՒԵՖԱ-ի անդամ պետությունների իշխանություններին։ Շատ երկրներում այս պահին արտակարգ դրություն է, որի պայմաններում ֆուտբոլային մրցաշարերի անցկացումն ուղղակի հնարավոր չէ։ Չկան երաշխիքներ, որ մինչև հուլիս համավարակը զիջած կլինի դիրքերը։ Եթե իրերն իրենց լեզվով անվանենք, կստացվի, որ ՈՒԵՖԱ-ն ձեռնոց է նետում կորոնավիրուսին։ Մարտահրավերին միացել են ազգային ֆեդերացիաներն ու Եվրոպական ակումբային միությունը։ Արդյոք Հայաստանը և՞ս կմիանա այդ մարտահրավերին։

Նշենք, որ պարետատան որոշման համաձայն՝ հայկական ֆուտբոլային ակումբներին հնարավորություն է տրվել վերսկսելու մարզումները։ Մասնավորապես, թիմերի ֆուտբոլիստներն ու այլ աշխատակիցներ թեստավորվելուց հետո այսօրվանից սկսել են մարզվել։ Սա ևս պատասխանատու և կարևոր քայլ է ֆուտբոլը անդունդիրց դուրս բերելու հարցում։ Մեր երկրում արտակարգ դրություն է հայտարարված մինչև մայիսի 14-ը, և դեռևս հայտնի չէ՝ կերկարաձգվի՞ այն, թե՞ ոչ։ Մեկ շաբաթ անց ՀՖՖ-ն կքննարկի Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբերի առաջնությունների, ինչպես նաև գավաթի խաղարկության վերսկսման հարցը։ Հնարավոր ժամկետներն են մայիսի երկրորդ կես-հունիսի սկիզբը՝ կախված Հայաստանում արտակարգ դրության ռեժիմի ավարտից և մի շարք այլ հանգամանքներից։

Կարելի է ասել, որ ՈՒԵՖԱ-ի մարտահրավերին արդեն իսկ միացել է Գերմանիան։ Այս երկրի առողջապահության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, ըստ որի՝ մայիսի 9-ից հնարավոր կլինի վերսկսել Բունդեսլիգան: Նախարար Ինես Շպանը նշել է, որ առաջնությունը կարելի է վերսկսել առանց հանդիսականի: Նա կարևորել է վարակի նվազեցման ռիսկերը:

Ավելի վաղ լուրեր կային, որ Բունդեսլիգայի կազմակերպիչները և ղեկավարությունը մտադիր են մայիսի մեկնարկին վերսկսել դադարեցված առաջնությունը և այն ավարտին հասցնել հունիսի վերջին: Այժմ Բունդեսլիգայի մի շարք ակումբներ սկսել են մարզումներն իրենց բազաներում: Խաղերը կանցնեն առանց հանդիսականների, ակումբներից յուրաքանչյուրից մարզադաշտում կլինի 126 անձ, այդ թվում՝ ֆուտբոլիստները: Իսկ լրագրողներից տրիբունաներում կլինի միայն 30 ներկայացուցիչ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում